Ֆրանսիայում 23 հազար տարեկան արձանիկ են գտել
Գիտություն և Մշակույթ
Ֆրանսիայի հյուսիսում հնագետները հայտնաբերել են կնոջ հազվագյուտ արձանիկ՝ կրաքարից: Գտածոյի տարիքը գնահատվում է 23 հազար տարի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Արձանիկը վերականգնվել է այն բեկորներից, որոնք գտնվել են Ամիեն քաղաքում կատարված պեղումների ժամանակ:
20 սանտիմետր բարձրությամբ արձանիկն ունի մեծ կուրծք և հետույք, ենթադրվում է, որ այն պտղաբերության կուռք է եղել:
Հյուսիսային Եվրոպայում հայտնաբերվել են շուրջ հարյուր նման քանդակներ, դրանցից ամենահայտնին Վիլենդորֆյան Վեներան է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)