Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով Դամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ) Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Բորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին «Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների 

Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

Քաղաքական

Նոյեմբերի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը նվիրված էր զինված ուժերում արատավոր բարքերի դեմ պայքարի, ազգային բանակի ավանդույթների զարգացման և հայրենասիրության արժեքի դաստիարակության խնդիրների քննարկմանը: ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի միջև համագործակցության շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցում էին պաշտպանության բանակի ներկայացուցիչները: Նիստին ներկա էին նաև ՀՀ ՊՆ հետ համագործակցող հասարարական մի շարք կազմակերպությունների ղեկավարներ:

Կոլեգիայի նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի և հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված խիզախ հայորդիների հիշատակը:

Բացելով կոլեգիայի նիստը և ներկայացնելով օրակարգում տեղ գտած հարցերը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերում հայրենասիրական արժեքների դաստիարակման և ազգային բանակի լավագույն ավանդույթների ձևավորման խորապատկերում կարևորեց քննարկվող հարցերի արդիականությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստեց, որ բանակաշինության արդի փուլի «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը: Մեր ամրոցում' մեր օրենքներով կամ միասնական պայքար արատավոր բարքերի դեմ» նշանաբանը և այն կյանքի կոչելուն միտված բազմաթիվ միջոցառումները 2014թ. ընթացքում տվել են իրենց դրական արդյունքները և հաջողվել է ցուցանիշների առաջընթաց գրանցել:

Պաշտապանության նախարարի ներածական խոսքից հետո «Զինված ուժերում ազգային բանակի ավանդույթների զարգացման և հայրենասիրության արժեքի դաստիարակության գործընթացը» թեմայով զեկույց ներկայացրեց ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը:

Պաշտպանական բարեփոխումների ներկա փուլում զինված ուժերի մարտունակության ապահովման կարևորագույն գրավականներից մեկը հայրենասիրական ու բարոյական արժեքներով զինվորի ձևավորումն է: Ընդգծելով նշված իրողության արդիականությունը հայ զինվորականությանը, հասարակության տարբեր շերտերին հոգեպես ու գիտակցորեն շաղկապելու առումով' գեներալ-մայոր Ա. Ալեքսանյանը ներկայացրեց տարեսկզբից մինչ օրս վարչության կողմից իրականացված տարաբնույթ ծրագրերը, միջոցառումներն ու 2015թ. աշխատանքային հիմնական ուղղությունները:

Այնուհետև հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը: Զեկույցի թեման էր' «Բանակի և քաղաքացիական ուսումնական հաստատությունների համագործակցության միջոցով արատավոր բարքերի դեմ պայքարի ընթացքը»: Համակողմանի վերլուծության միջոցով ներկայացնելով զինված ուժերում արատավոր բարքերի դեմ մղվող պայքարի, բարեկրթության ու բարեվարքության կանոնների ամրապնդմանն ուղղված զգալի աշխատանքների արդյունքները, այդ պայքարի շրջանակում 2014թ. ընթացքում անցկացված միջոցառումները, հետազոտական աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը, Վարդան Ավետիսյանը փաստեց, որ զինվորական կոլեկտիվներում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորման, արատավոր երևույթների, քայքայիչ աղանդների գործունեության կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցներն ընդհանուր առմամբ տվել են իրենց դրական արդյունքը, սակայն խնդիրը շարունակում է մնալ հրատապ և դրա հաղթահարումը առավել քան հետևողական ջանջեր է պահանջում:

Կոլեգիայի նիստի ընթացքում զորքերի բարոյահոգեբանական ապահովման համալիր միջոցառումների, անձնակազմի հետ տարվող տեղեկատվական-դաստիարակչական աշխատանքների, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների, հայրենասիրական արժեքների ուղենիշների և նմանաբնույթ այլ հարցերի շուրջ ելույթներով հանդես եկան ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Ակտիվ քննարկումների արդյունքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տվեց մի շարք հանձնարարականներ և հստակ ժամանակացույց սահմանեց աշխատանքները պատշաճ կերպով իրականացնելու նպատակով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձի են կալանավորել, մեկն էլ ձերբակալված է. ՔԿ Գագիկ Ծառուկյանն անգամ մորն էր զգուշացրել դրա մասին. Իվետա Տոնոյան (տեսանյութ)Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ)Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանին կալանավորել 2 ամսով (տեսանյութ)Պատգամավորը հայտնել է Մոնակոյում տեղի ունեցած մահափորձի գործով կասկածյալի սպանության նոր մանրամասներԻմ գնահատմամբ՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի. Տիգրան ԽաչատրյանՌադայի պատգամավորը բացառել է Բանդերայից հրաժարվելը՝ հանուն ԵՄ-ին անդամակցությանԳագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսովԴատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Մարիուպոլի շրջափակման գործով մեղադրվող ուկրաինացի չորս հրամանատարներիԷգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿՈւղիղ․ Հրապարակվում է Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը (տեսանյութ)Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Մարին Լը Պենի դատավճիռըԶելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել չթողնել Ուկրաինային դաշինքից դուրսՄեծ տարիքն ու ուղեկցող հիվանդությունները դարձել են էգ առյուծի մահվան պատճառ. կենդանաբսնական այգին մանրամասնում էԲելգիայի հավաքականը ծաղրել է Բալոգունի կարմիր քարտի չեղարկումըՌյուտեն բարձր է գնահատել Թրամփի դերը ՆԱՏՕ-ումՀայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում ենԲրազիլիայի ԱԳՆ-ն չի բացառել երկրի տարածքում ԱՄՆ-ի ուժի կիրառման հնարավորությունըՄիջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալՄեծ Բրիտանիայում ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին կոչ են արել հրաժարական տալՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆԴամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ)Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Լավրովը մեկնաբանել է Զելենսկու դերասանական անցյալըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Փորձագետը նշել է աշխատանքի ընդունվելու մերժման թաքնված պատճառներըՓրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն ՌԴ-ում մշակվել են փոքր միջուկային ռեակտորներ՝ Արկտիկայի և տիեզերական առաքելությունների համարԲորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գագիկ Ծառուկյանի՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել. քաղաքապետարանից ոչ հերքում, ոչ հաստատում են ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին «Նորմալ է, սա ֆուտբոլիստի կյանքն է». Ռոնալդուն՝ ԱԱ-ում պարտվելուց հետո արտասվելու մասին Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք Թրամփ. Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է ռազմական ուժ, որի հետ պետք է հաշվի նստելԱնաստասիա Ռեշետովան խոստովանել է, որ զղջում է պլաստիկ վիրահատությունների համարԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ռազմականացման քաղաքականությունը կարող է ավարտվել պարտությամբԻ գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների ՌԴ ՊՆ․ ՀՕՊ համակարգերը մեկ օրում խոցել են 797 անօդաչու թռչող սարք, ավիառումբեր և «Նեպտուն» հրթիռներԲուդանովը կանխատեսել է Ուկրաինայի և Լեհաստանի հարաբերությունների սրացումԴատական նիստին մեղադրանքից քարը քարին չի թողնվել. Գագիկ Ծառուկյանի փաստաբան (տեսանյութ) Զելենսկին հայտնել է, թե ինչ հարց է քննարկելու Թրամփի հետԵթե մարդը ԴՆԹ-ով հաստատված հայ ա, ուրեմն չի´ ընդունի մուսուլմաններին (տեսանյութ) Ընդունվել է պատվաստումից հետո առաջացած բարդությունների դեպքում փոխհատուցումների մասին օրենքըԳագիկ Ծառուկյանը կկալանավորվի՞. փաստաբանը մանրամասներ հայտնեց (տեսանյութ) Ամենաշատն էս օրվանից էի վախենում․ Նիկոլայ Եղիազարյանի հուզիչ գրառումը՝ նվիրված Արտաշես Ալեքսանյանին Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Փաշինյանը հրահանգ է իջեցել, որը կատարում են, ցավոք հրահանգը կկատարի նաև դատավորը. Էլինար Վարդանյան (տեսանյութ) Սննդաբանը նշել է լյարդի առողջությանը ամենից շատ վնասող մթերքները
Ամենադիտված