«168 Ժամ». Տնտեսությունն օլիգարխների մենաշնորհն է. ԵՄ-ն ֆինանսական օգնություն կտա, երբ տեսնի, որ Հայաստանը պատրաստ է բարեփոխումների
Հայկական Մամուլ
Հայաստանը ԵՄ-ի ֆինանսական օգնությունը ստանալու համար պետք է ցույց տա, որ իսկապես պատրաստակամ է իրականացնելու բարեփոխումներ, և, որ այդ խոսքերը պարզապես չեն մնա թղթի վրա: Իսկ դա շատ դժվար կլինի անել տվյալ պայմաններում, երբ տնտեսությունն օլիգարխների մենաշնորհն է,- այս մասին «168 Ժամ» թերթի հետ զրույցում ասել է Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան, Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի փորձագետ Ամանդա Փոլը` մեկնաբանելով այն լուրը, թե Եվրամիությունը առաջիկա տարիներին 140-170 մլն եվրո է հատկացնելու Հայաստանի Հանրապետությանը:
Փոլի գնահատմամբ` Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները թևակոխել են նոր փուլ, որը հիմնված է նոր իրողությունների վրա, ու թեև այդ համագործակցությունը սահմանափակված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ, այդուհանդերձ, ԵՄ-ի համար «տարածություն» դեռևս մնում է:
Խոսելով Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների վատթարացման և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության շուրջ' փորձագետը նկատեց, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներն արդեն իսկ ազդել են Հայաստանի վրա, որովհետև նվազել են դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու