Ռունիի հետ միմյանց հասկանում ենք այնպես, ինչպես Ռոնալդուի ու Մեսսիի հետ
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիան նշել է, որ ինքը և հարձակվող Ուեյն Ռունին շատ լավ են միմյանց հասկանում: Դի Մարիայի կարծիքով՝ Ռունին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:
«Նրա հետ խաղալը հաճույք և հպարտություն է: Երբ ես մոտ 15 տարեկան էի, նայում էի, թե նա ինչպես է խաղում «Մանչեսթեր Յունայթեդում»: Ռունին բարձրակարգ ֆուտբոլիստ է: Օրերս ես խոսում էի ընկերոջս հետ և ասում էի, որ մենք Ռունիի հետ միմյանց հասկանում ենք այնպես, ինչպես Մեսսիի հետ Արգենտինայում և Ռոնալդուի հետ «Ռեալում»:
Ինձ համար իսկապես հարմար է Ռունիի հետ: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու