Ֆրանսիայի բնակիչը 73 մլն եվրո է շահել Euromillions-վիճակախաղի ջեքփոթով
Այլ
Եվրոպական ամենախոշոր վիճակախաղը՝ Euromillions-ը, 73 միլիոն եվրո է բերել Ֆրանսիայի բնակիչներից մեկին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը:
Հաղթողի անունն առայժմ հայտնի չէ և, ամենայն հավանականությամբ, ինչպես սովորաբար, չի հրապարակվի: Հեռուստաալիքի տվյալներով՝ շահումը գրանցվել է Հինգերորդ հանրապետության հյուսիս - արևելքում՝ Ստորին Հռենոսի դեպարտամենտում:
Վիճակախաղի խաղարկությունը կայացել է դեկտեմբերի 2-ին: Գումարը, որի տերը դարձել է Ֆրանսիայի բնակիչներից մեկը, գերազանցել է ամբողջ 2014 թվականի ընթացքում երկրի տարածքում վիճակախաղի շահումների ռեկորդը:
Ֆրանսիայում վիճակախաղի ամբողջ պատմության ընթացքում ամենամեծ շահումը դարձել է 169 միլիոն եվրո գումարը, որն իր տիրոջը գտել է 2012 թվականի նոյեմբերին:
Euromillions վիճակախաղն անցկացվում է Եվրոպայի ինը երկրներում՝ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Լյուքսեմբուրգում, Բելգիայում, Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Իռլանդիայում և Ավստրիայում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու