Հոնդուրասում կազմել են աշխարհում ամենամեծ «կենդանի» տոնածառը
Այլ
Հոնդուրասի մայրաքաղաքում նախագահական պալատի դիմաց շուրջ 3 հազար մարդ իրար վրա են կանգնել վիթխարի ծառի տեսքով: Նրանք կազմել են աշխարհում ամենամեծ «կենդանի» տոնածառը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինստալացիան տևել է ընդամենը 6 րոպե: Ակցիան նշանավորել է Ծննդյան տոների միջոցառումների սկիզբը: Դրա արդյունքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2013 թվականին Արգենտինայում՝ երկու հազար մարդու մասնակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու