Գիտնականները տագնապ են հնչեցնում օզոնային շերտի վիճակի պատճառով
Գիտություն և Մշակույթ
Երկրագնդի օզոնային շերտի համար անդառնալի հետևանքներ կունենա Ամազոնյան անտառների ոչնչացումը, որտեղ աբորիգեններ են ապրում:
ԱՄՆ-ի և Լատինական Ամերիկայի գիտնականներն այս եզրակացությունն արել են զեկույցում, որը ներկայացվել է կլիմայի փոփոխության հարցերին նվիրված ՄԱԿ-ի խորհրդաժողովի բացման օրը, որն ընթանում է Պերուում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ըստ գիտնականների տվյալների, Ամազոնի անտառների ածխածինների 55 տոկոսը գտնվում է աբորիգենների հողում:
Հետազոտողները նախազգուշացնում են, որ Ամազոնի մերձարևադարձային անտառների տարածքի շուրջ 20 տոկոսին ոչնչացում է սպառնում օրինական և անօրինական ծառահատումների, ենթակառուցվածքային ու արդյունաբերական նախագծերի պատճառով:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)