ՌԴ կառավարությունը կքննարկի Հայաստանի հետ կնքված պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը
Տնտեսություն
Ռուսաստանի կառավարությունը դեկտեմբերի 4-ի նիստում կքննարկի ՌԴ-ի և Հայաստանի միջև համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է նրանց տարածքում երկրների քաղաքացիների գտնվելու կարգին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությանը:
«Համերկրային օրենքի նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, և Ռուսաստանի Դաշնության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գտնվելու կարգի մասին Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև համաձայնագիրը, որը ստորագրվել է Սոչիում 2014 թվականի հուլիսի 11-ին»,- ասված է փաստաթղթում:
Հաղորդվում է նաև, որ Հայաստանի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների և Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների գտնվելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով համաձայնագիրը նախատեսում է երկու երկրի քաղաքացիներին ազատել պետության պատկան մարմիններում 30 օրվա ընթացքում ժամանումը գրանցելու պարտականությունից:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)