Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին ԲՀԿ-ի ձայները գողացել են, նրանք մտել էին ԱԺ, դրանից միայն ՔՊ-ն շահեց. Լևոն Քոչարյան Շնություն է․ ով եկեղեցուն նեղացնի,նրա ատամները կկոտրվեն․ Արման Նուռը՝ Կաթողիկոսի դատավարության մասին Հստակ ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում «Անկախության» հռչակագրին հղումը հանվա՞ծ է, թե ոչ. Գրիգորյան Վրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու «Թող գնան ու կռվեն իրենց երկրի համար»․ Լեհաստանում առաջարկել են արտաքսել ուկրաինացի տղամարդկանց Եթե Ալիևի պահանջած Սահմանադրության անցկացման հարցում ՔՊ-ի հույսը ընդդիմադիրներն են, հուսախաբ կլինեք Ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է «Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանովը քննադատել է իշխանությանը Հոր մահից հետո Մեսսին կտրուկ որոշում է կայացրել․ նա հրաժարվել է «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերից Ձեր արածը վրեժխնդրություն է Կաթողիկոսի հանդեպ, էսպե՞ս եք սահմանադրական արժեքները պաշտպանելու Ձևն ասեք, հրաժարվենք ԲՀԿ-ի մի մանդատից, էդ մարդու աթոռն ենք դատարկ թողնո՞ւմ, թե՞ ՀՀ-ից ենք ուղարկում 

Ադրբեջանը ձևացնում է, թե միջազգային հանրությունը կիսում է իր մոտեցումները. ԱԳ նախարարի ելույթը` ԵԱՀԿ-ում

Արտաքին Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան ելույթը է ունեցել Բազելում դեկտեմբեր 4-5-ին անցկացվող ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ նստաշրջանին: Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, նշել է.

«Պարոն Նախագահ,
Հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերին և նրա թիմին' ողջ տարվա ընթացքում Կազմակերպության գործունեության մեջ ներդրած ջանքերի համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Շվեյցարիայի կառավարությանը' հյուրընկալության և նախարարական խորհրդի լավ կազմակերպման համար:

Առաջին աշխարհամարտի մեկնարկի հարյուրամյակի և Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակի նախօրեի համատեքստում արժանի է հիշատակման, որ այս Կազմակերպության հիմքում ընկած սկզբունքներն ընդունվել են ավերիչ ողբերգությունների, արհավիրքների, միլիոնավոր զոհերի և գրեթե ողջ մայրցամաքի ավերածության ցավալի դասերի և դառը փորձի արդյունքում:

Առաջին աշխարհամարտի քողի ներքո Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որի հարյուրերորդ տարելիցն է նշվելու հաջորդ տարի: Դա վկայում է, թե ինչ աստիճանի կարող է հասնել բարոյազրկումը' մարդու իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային համակարգի բացակայության պայմաններում:

20-րդ դարի ողբերգական պատմության ուղղակի հետևանք էր պատերազմներից, բաժանարար գծերից, փակ սահմաններից և ազդեցության գոտիներից զերծ նոր համընդհանուր անվտանգության միջավայր ստեղծելու ձգտումը, որտեղ լիարժեքորեն հարգվում են անհատի արժանապատվությունն ու հիմնարար ազատությունները: Այդ գաղափարները հետագայում ամրագրվեցին ՄԱԿ-ի կանոնադրությունում, Հելսինկյան եզրափակիչ ակտում և միջազգային իրավունքի հիմնական փաստաթղթերում' հնարավորություն ընձեռելով ժողովուրդներին զարգացնելու և պաշտպանելու իրենց իրավունքներն և ազատորեն տնօրինելու իրենց սեփական ապագան: Այս իրավունքների իրականացումը հանգեցրեց արդի բազմաթիվ պետությունների առաջացմանը' ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով: Այս գիտակցությամբ է պայմանավորված այլ մասնակից պետությունների հետ մեկտեղ Հայաստանի գործուն ներգրավվածությունը' Հելսինկի + 40 գործընթացին: Համոզված ենք, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունման 40-ամյակին ընդառաջ մեր հավատարմության վերահաստատումը նրա սկզբունքներին նոր լիցք կհաղորդի ԵԱՀԿ-ին և նրա գործադրած ջանքերին:

Պարոն Նախագահ,

Մեր կազմակերպության արդյունավետությունը մեծապես կախված է բոլոր երեք հարթություններում ի հայտ եկող մարտահրավերների' ժամանակին և պատշաճ գնահատման և հանգամանալից արձագանքման կարողությունից:

Սպառազինությունների վերահսկումը, վստահության և անվտանգության կառուցման միջոցները պետք է տեսանելի տեղ զբաղեցնեն մեր օրակարգում: Ներկա պայմաններում անգամ, մենք պետք է օգտագործենք յուրաքանչյուր հնարավորություն' կանխելու առկա սպառազինությունների ռեժիմների հետագա քայքայումը և ջանասիրաբար աշխատենք ստեղծագործ մոտեցումների միջոցով, նոր լուծումներ գտնելու համար:

Մենք ողջունում ենք շվեյցարական նախագահության նախաձեռնությունը'բարձրացնելու օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հարցը: Մարդու իրավունքների զանգվածային և կոպտագույն խախտումները, օտարերկրա ահաբեկիչների ներգրավմամբ այնպիսի խմբավորումների կողմից, ինչպիսիք են «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» և «Ալ-Նուսրա ճակատը», լուրջ սպառնալիք են ոչ միայն ԵԱՀԿ հարևանության, այդ թվում' Միջերկրածովյան գործընկերների, այլ նաև ԵԱՀԿ բուն տարածաշրջանի համար:

Պարոն Նախագահ,

Այս տարի լրացավ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնության 20-ամյակը: Չնայած միջազգային հանրության կոչերին՝ ամրապնդելու 1994թ. մայիսի զինադադարի համաձայնագիրը և ամբողջովին իրագործելու 1995թ. փետրվարի համաձայնությունը հրադադարի ամրապնդման վերաբերյալ՝ Ադրբեջանն արեց ամեն ինչ՝ հրադադարը խաթարելու համար։ Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփան գծում Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրեցին զգալի կորուստների և առավել լարեցին իրավիճակը տարածաշրջանում։

Չնայած երեք համանախագահ երկրների ձեռնարկած ինտենսիվ ջանքերին՝ վերջին վեց տարիների ընթացքում' շուրջ քսան գագաթաժողով, նախարարական մակարդակով մի քանի տասնյակ հանդիպում, համանախագահների մի քանի տասնյակ տարածաշրջանային այցեր, չհաջողվեց հիմնախնդրի կարգավորման հարցում բեկում արձանագրել, քանի որ Բաքուն մեկը մյուսի հետևից մերժեց միջնորդների կողմից ներկայացված առաջարկները:

Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտարարություններում ամրագրված տարրերը կարող են հիմք ծառայել' հակամարտության արդար և տևական կարգավորմանը հասնելու համար: Կիսում ենք համանախագահ երկրների այն տեսակետը, որ այդ տարրերը պետք է դիտվեն որպես մեկ ամբողջություն, և որ դրանցից մեկին նախապատվություն տալու ցանկացած փորձ անհնար է դարձնելու հավասարակշռված լուծման հասնելը:

Ի տարբերություն Ադրբեջանի' Հայաստանը բազմիցս ընդգծել է և, ի պատասխան Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների կոչին, կրկին վերահաստատել է իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքին և տարածքային ամբողջականությանը:

Ադրբեջանը ձևացնում է, թե միջազգային հանրությունը կիսում է իր մոտեցումները, իսկ ինքն էլ իր հերթին կիսում է միջազգային հանրության մոտեցումները, նույնիսկ ձևացնում, թե պատրաստ է գնալ խաղաղության համաձայնագրի նախագծի մշակմանը՝ մինչ Բաքուն համաձայնություն չի տալիս ղարաբաղան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներին։ Իրականում, Ադրբեջանը շարունակաբար մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բոլոր առաջարկները: Բաքուն մերժել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքների բոլոր, այդ թվում' վերջին տարբերակները, որոնք ներկայացվել էին Կազանի (2011թ. հունիս), Սոչիի (2011թ. մարտ), Աստրախանի (2010 թ. հոկտեմբեր) և Սանկտ Պետերբուրգի (2010թ. հունիս) գագաթաժողովներին:

Բաքուն մերժում է ոչ միայն հիմնարար սկզբունքները, այլև' համանախագահների կողմից առաջարկված վստահության կառուցման միջոցները' ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, շփման գծից դիպուկահարների դուրսբերմանը և հրադադարի խախտման միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծմանը' ստանձնելով դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունը:

Հայ գյուղացին, ով սխալմամբ հայտնվեց Ադրբեջանի տարածքում, ձերբակալվեց, տեսախցիկների առջև նվաստացվեց տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների գործելաոճով, իսկ հաջորդ օրը սպանվեց ադրբեջանցիների կողմից:

Որքան միջազգային հանրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով կոչ է անում հակամարտության կողմերին պատրաստել ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի, այնքան ավելի շատ է Ադրբեջանից, այդ թվում' ամենաբարձր մակարդակով հնչում ռազմատենչ, պատերազմ հրահրող հռետորաբանություն, հայատյացության քարոզչություն, հայերին սպանողների հերոսացում, ուժգնանում են հետապնդումները այն լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների, մտավորականության ներկայացուցիչների դեմ, որոնք հետամուտ են վստահության ամպապնդման և հաշտեցման ծրագրերին՝ նրանց «Հայաստանի լրտեսներ» անվանելով։ Որքան կողմերին կոչ է արվում դուրս բերել դիպուկահարներին շփման գծից և ստեղծել միջադեպերի ու հրադադարի ռեժիմի խախտումների քննության մեխանիզմ, այնքան ավելի շատ դիպուկահարների կրակոցներ, սադրիչ միջադեպեր, դիվերսիոն գործողություններ են հետևում ադրբեջանական կողմից' հանգեցնելով բազմաթիվ կորուստների:

Որքան նավթային եկամուտները հարստացնում են Ադրբեջանի բյուջեն, այնքան ավելի շատ զենք ու սպառազինություն է ձեռք բերվում Բաքվի կողմից: 2015թ. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 4,8 մլրդ ԱՄՆ դոլարի' Իլհամ Ալիևի' Ադրբեջանի նախագահի պաշտոնում իր հորը փոխարինելուն հաջորդած մեկ տասնամյակի ընթացքում ավելանալով գրեթե երեսուն անգամ: Ադրբեջանի կողմից այս բացարձակապես անհամաչափ ռազմական ծախսերը և լրացուցիչ սպառազինության ձեռքբերումը լուրջ սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային և միջազգային կայունության և անվտանգության համար:
Նման ռազմատենչ կեցվածքը ուղեկցվում է հակահայ քարոզչությամբ և այլատյացությամբ:
Տարիներ շարունակ Հայաստանն այս ամբիոնից իր մտահոգությունն է հայտնում' ադրբեջանական հասարակության մեջ այդ երկրի ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով ռազմատենչ հռետորաբանության, միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումների և հակահայ հիստերիայի և ատելություն սերմանելու կապակցությամբ:

Մարդու իրավունքների հարցերով զբաղվող բազմաթիվ միջազգային կազմակերպություններ բարձրաձայնել են Ադրբեջանում ռասիզմի, անհանդուրժողականության և մարդու իրավունքների խախտումների աղաղակող դեպքերի մասին, ահազանգել են հայատյաց քաղաքականության կապակցությամբ:

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն (ՌԱԵՀ) Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում խորը մտահոգություն է արտահայտել «պաշտոնական և ԶԼՄ-ների հրապարակումներում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ մշտական բացասական քարոզչության» կապակցությամբ և հորդորել Ադրբեջանի իշխանություններին «համապատասխան կերպ արձագանքել հայերի հանդեպ խտրականության և ատելության քարոզչության բոլոր դրսևորումներին»: Ո՞րն է Ադրբեջանի արձագանքը: Բաքուն փորձում է պարտադրել մյուսներին մարդու իրավունքների վերաբերյալ սեփական խեղաթ յուրված ընկալումը, կազմակերպում է շինծու համաժողովներ' նվիրված ենթադրյալ հանդուրժողականությանը և ազատություններին:

Մեր կազմակերպության բնույթը ենթադրում է համարժեք գնահատական և համապատասխան արձագանք այս վարքագծին:

Ակնհայտ է, որ միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի ադրբեջանական ղեկավարության փորձերը՝ հարմարեցնելու միջազգային իրավունքը սեփական ռասիստական գաղափարախոսությանը: Ունենալով կոռուպցիայի հարուստ ներքին փորձ՝ Բաքուն փորձում է տեղափոխել այն միջպետական հարաբերությունների հարթակ՝ օգտագործելով այն իբրև գործիք՝ հակամարտությունների կարգավորման, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ իր թյուրըմբռնումները ուրիշներին պարտադրելու նպատակով: Միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի Ադրբեջանի՝ օրենքի գերակայությունը նավթի գերա կայութամբ փոխարինելու փորձերը:

Օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին համանախագահ երկրները՝ նախ Ռուսաստանի նախագահը' Սոչիում, այնուհետև ԱՄՆ պետքարտուղարը' Նյուպորտում, և Ֆրանսիայի նախագահը' Փարիզում, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ կազմակերպեցին գագաթաժողովներ՝ լարվածությունը նվազեցնելու և իրավիճակի հետագա սրումը կանխելու նպատակով: Փարիզի հանդիպումից անմիջապես հետո Ադրբեջանի ղեկավարությունը հակահայ սադրիչ հռետորաբանության նոր ալիք բարձրացրեց, և այդ երկրի պաշտպանության նախարարը կրկին հայտարարեց, որ իր երկիրը Լեռնային Ղարաբաղի հարցը կլո ւծի ռազմական ճանապարհով:

Նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի' ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը, որը խլեց երեք երիտասարդ զինծառայողների կյանք, Բաքվի վերջին հանցավոր սադրանքն էր: Ադրբեջանի բանակը գրեթե տասն օր շարունակ ուղղաթիռի ընկնելու վայրը պահում էր ինտենսիվ կրակահերթի տակ՝ թույլ չտալով փրկարար խմբերին, ԵԱՀԿ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին, մոտենալ այդ վայրին և տարհանել անձնակազմի զոհված անդամների մարմինները, ինչը Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտման ևս մեկ դրսևորում էր:
Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրությանը, ինչը ևս մեկ անգամ արտահայտվեց խոցված ուղղաթիռի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանն իր արձագանքում: Ադրբեջանը ակնհայտորեն կորցնում է իրականության զգացումը, և օրեցօր խորանում է այդ երկրի և քաղաքակիրթ աշխարհի միջև անդունդը:

Տարածաշրջանում տևական խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու համար Հայաստանը շարունակելու է առավելագույն ջանքեր ներդնել՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը բացառապես խաղաղ ճանապարհով և ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և Մինսկի խմբի եռանախագահ երկրների նախագահների' լ’Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում և Էնիսկիլենում ընդունած հայտարարություններում ամրագրված նպատակների, սկզբունքների ու նորմերի հիման վրա:

Պարոն Նախագահ,

Եզրափակելով խոսքս՝ կցանկանայի հայտնել Հայաստանի պատրաստակամությունը' աջակցելու Սերբիայի առաջիկա նախագահությանը' իր օրակարգի իրականացման գործում:

Շնորհակալություն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններինԹուրքիան հրաժարվել է մեկնաբանել Թրամփի գաղտնի տարհանման մասին տեղեկությունները ԲՀԿ-ի ձայները գողացել են, նրանք մտել էին ԱԺ, դրանից միայն ՔՊ-ն շահեց. Լևոն ՔոչարյանՇնություն է․ ով եկեղեցուն նեղացնի,նրա ատամները կկոտրվեն․ Արման Նուռը՝ Կաթողիկոսի դատավարության մասին Հստակ ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում «Անկախության» հռչակագրին հղումը հանվա՞ծ է, թե ոչ. ԳրիգորյանՎրաստանից արտաքսել են Հայաստանի և այլ երկրների 113 քաղաքացու Կոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո փլատակներից փրկվել են մայր և երեխա«Թող գնան ու կռվեն իրենց երկրի համար»․ Լեհաստանում առաջարկել են արտաքսել ուկրաինացի տղամարդկանցԵթե Ալիևի պահանջած Սահմանադրության անցկացման հարցում ՔՊ-ի հույսը ընդդիմադիրներն են, հուսախաբ կլինեքՈստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանովը քննադատել է իշխանությանըԿոլումբիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո առնվազն 188 մարդ անհետ կորած է համարվումՀոր մահից հետո Մեսսին կտրուկ որոշում է կայացրել․ նա հրաժարվել է «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերիցՄԱԿ-ի տվյալներով՝ Իսրայելը հրադադարից ի վեր սպանել է 1200 պաղեստինցուՁեր արածը վրեժխնդրություն է Կաթողիկոսի հանդեպ, էսպե՞ս եք սահմանադրական արժեքները պաշտպանելուՁևն ասեք, հրաժարվենք ԲՀԿ-ի մի մանդատից, էդ մարդու աթոռն ենք դատարկ թողնո՞ւմ, թե՞ ՀՀ-ից ենք ուղարկում ԱՄՆ ռազմավարական նավթի պահուստները նվազել են մինչև 1983 թվականի հունվարից ի վեր ամենացածր մակարդակըԵԱՏՄ-ից դուրս գալու հանրաքվեն կեղծ օրակարգ է․ Խանդանյան Եթե ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, ինչու՞ չկա միջազգային ատյանների արձագանքը. ՋուլհակյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ Ռուսական պատժամիջոցների 2-րդ ալիքըԱվստրալիայի վարչապետը Փաշինյանին կարևոր ուղերձ է հղել․ ինչ է ասել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության մասին«Wall Street Journal»-ը հաշվարկել է իրանական հարվածներից ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքներին հասցված վնասի չափըՈղբերգական դեպք Պռոշյանում․ վարորդի ինքնազգացողությունը ճանապարհին վատացել է, բժիշկներն արձանագրել են մահըԻրանը Հորմուզի օրինագիծը համարում է թշնամիների դեմ ճնշման լծակՄիրզոյանն ու Սիբիհան քննարկել են ՀՀ-ի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերԲեռնատարը բախվել է Սյունիք գյուղ-Կապան երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ին, 7 անձ հոսպիտալացվել է Դոլարն ու եվրոն թանկացել են. Տարադրամի փոխարժեքը այսօրԵվրասիական ինտեգրումը կնպաստի ԵԱՏՄ տնտեսությունների աճին․ Միշուստին WSJ. Պարսից ծոցի երկրները պատրաստ են ընդունել Հորմուզի նկատմամբ Իրանի վերահսկողությունը Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի վիճակը կայուն է․ նա շնչում է CPAP սարքի օգնությամբ«Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել էԲայդենի որդին Նեթանյահուին անվանել է «չարի մարմնավորում»Թրամփ. Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մաքրվել է ականներից Թուրքիայի խորհրդարանը հաստատել է ՔԲԿ-ի զինաթափման և լուծարման գործընթացի իրավական հիմքըՌԴ դեսպանատունն արձագանքել է գերմանացի լրագրողի՝ «ռուսներին սպանելու» մասին հարցինՄարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են 3 ավտոմեքենա․ վիրավորներից մեկը անչափահաս է«Քուչակի լուսաղբյուր» ապրանքանիշի լիմոնադը չի արտադրվիԹրամփը հայտարարել է, որ փոխհատուցում պետք է վճարի Թեհրանը, ոչ թե Վաշինգտոնը Այո', դատապարտում եմ Հովիկ Աբրահամյանի որդու անձնական կյանքի տվյալների հրապարակումը ՔԿ-ի կողմիցԱմենայն Հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների քրեական գործը նոր դատավոր ունիԱնձրև, ամպրոպ ու ուժեղ քամի․ առաջիկա օրերին եղանակը կփոխվիՄոջթաբա Խամենեին Իրանի զինված ուժերում վեց բարձրաստիճան հրամանատար է նշանակել Ես չեմ ասելու՝ «ձեր ժամանակ այսպես էր», իմ աշխատանքն այլ է լինելու, պիտի այսօրվա խնդիրները լուծենք. Վիլեն ԳաբրիելյանՊրոբացիայի ծառայության նախկին աշխատակիցը մեղադրվում է 9 մլն դրամ հափշտակելու մեջՀայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից. Գալուզին Ստամբուլում հայ տղամարդ է սպանվելՀլը մանդատները հանձնեք, հելնենք դուրս խոսանքՎրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացիների, այդ թվում՝ հայերիԹևանյանի և Մանուկյանի փաստաբանների կոշտ պատասխանը ՔԿ-ին․ «Ձևավորվում է կանխակալ հանրային կարծիք»
Ամենադիտված