«Հայաստանը հաջողություններ կունենա ԵՏՄ-ին անդամակցության շնորհիվ». ԱԺ նախագահ
Քաղաքական
Հայաստանը կարող է հաջողություններ ունենալ ԵՏՄ-ին անդամակցության շնորհիվ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Եթե աշխատենք, հաջողություններ կունենանք անդամակցության արդյունքում: Մարդկանց թվում է, թե եթե որևէ տնտեսական համակարգում ես, մյուս օրվանից լավ պետք է ապրես: Այդ համակարգում եթե լավ աշխատենք' լավ կլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գալուստ Սահակյանը:
Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի միանալու պայմանագիրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է 2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում: Այն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 2-ին, երբ միության անդամ բոլոր երկրների խորհրդարանները կվավերացնեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու