Հասմիկ Պողոսյանը պատրաստ է տեղափոխվել և ապրել Գյումրիում
Հասարակություն
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում եղավ մարզի մի շարք մշակութային կառույցներում, ծանոթացավ ձեռքբերումներին ու խնդիրներին: Մշակույթի ոլորտում ունեցած ներդրման ու զարգացման, ինչպես նաև երկարատև գործունեության համար մարզի մշակույթի ոլորտի մի շարք գործիչներ արժանացան ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերի:
Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարը նշեց, որ այցն աշխատանքային էր, և նպատակը խնդիրներին ծանոթանալն էր ու դրանց լուծում տալը: «Անշուշտ, նաև նպատակը ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացրած ծրագրերի արձանագրումն է. խոսքը վերաբերում է գեղարվեստական կրթության ոլորտին, որին վերջին տարիներին մեծ ուշադրություն ենք դարձնում: Միևնույն ժամանակ, նաև նախատոնական շրջան է, և փորձեցինք այս այցի ընթացքում մեզանից մի օգտակար հիշատակ թողնել: Մեր այցերը վերաբերում են բոլոր ոլորտներին»,- «Արմենպրեսսի ;-ի հաղորդմամբ' նշեց ՀՀ մշակույթի նախարարը:
Այն հարցին, թե ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու որոշման դեպքում նախարարը պատրաստ է տեղափոխվել և ապրել Գյումրիում՝ նա հավաստիացրեց, որ պատրաստ է: «Այո', պատրաստ եմ ապրել այստեղ: Ես սիրում եմ Գյումրին ու ինձ այստեղ շատ լավ եմ զգում: Գյումրին մշակութային քաղաք է ու դու այստեղ շատ ոգևորվում ու հուզվում ես: Այստեղ լիցքավորում ու ուժ են տալիս: Կարծում եմ, որ այստեղ ապրելը նաև մեծ հպարտություն է: Այնպես, որ՝ ինչու ոչ՚,- նշեց Հասմիկ Պողոսյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու