Մահացել է աշխարհի ամենից երիտասարդ միապետը Կյանքից հեռացել է տաղանդավոր դափահար Արսեն Եսայանը Լաս Վեգաս մեկնող զույգի համար հարսանիք են կազմակերպել ինքնաթիռում Ուկրաինայում ցանկանում են վերանայել պարետային ժամը՝ Կիևի վրա հաճախացած գրոհների ֆոնին Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչու է պետք ամբողջովին հրաժարվել սուրճից. նոր բացահայտումներ կան Ուղերձով դիմել է ժողովրդին Կենդանակերպի այս նշանները երկու տարի տառապել են, բայց շուտով ամեն ինչ կտրուկ կփոխվի Դավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել է Զախարյանը կրկին դուրս է մնացել «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմից Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ Կենդանակերպի այս նշաններին սպասում են եկամտի աճի և հաջող ներդրումների հիանալի հնարավորություններ 

«168 ժամ». Ձմեռ, գազի սակագին, դրամի արժեզրկում. համաշխարհային նավթային կրքերը բնականոն զարգացում ստացան Հայաստանում

Հայկական Մամուլ

Համաշխարհային նավթային կրքերը` որքան տարօրինակ, նույնքան բնականոն զարգացում ստացան Հայաստանում: Դրանք ոտքի տակ առան ազգային դրամի փոխարժեքը: Առան ու մի լավ տրորեցին: Ավելի ճիշտ՝ տրորում են: Փոխարժեքի սրտաճմլիկ տատանումների գործընթացը դեռ չի դադարել: Սա դեռ բավական չէ` ձմեռն է սկսվել: Ձմռան գալն ինքնին տարօրինակ չէ: Տոմարի համաձայն` այն միշտ սկսվում է դեկտեմբերի մեկին, և արդեն երկրորդ ձմեռն է, որ բնակչությանը գազ է մատակարարվում 1խմ-ն` 156 դրամով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` 2013թ. հուլիսի 1-ից գազը թանկացավ 18 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիան՝ 27 տոկոսով: Նոր սակագների խորհրդարանական քննարկումների ժամանակ գործադիր իշխանության ու պառլամենտական մեծամասնության անդամները լրջագույն ձեռքբերում էրն ներկայացնում հետևյալ փաստը:

Պարզվում է` ռուսական «Գազպրոմի» հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ առաջիկա 5 տարում Հայաստանին մատակարարվող սակագինը փոփոխության չի ենթարկվելու: Կառավարության անդամներն ու նրանց գործընկեր պատգամավորները, հարկավ, մոռացած կլինեն իրենց ելույթները: Բայց «Խոսքից հետք չի մնում» իսպանական միջնադարյան ասացվածքը կորցրել է իր այժմեականությունը: Նոր տեխնոլոգիաներն ու համացանցն այդ հետք կոչվածն արձանագրում ու պահում են:

Օրինակ, սակագնի պաշտոնական թանկացումից առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կարծեմ` ԵԿՄ համագումարում, այս թեմային անդրադառնալիս' ասաց. «Գազի գինը հինգ տարով կապվում է ռուսական ներքին գնային համակարգին, և եթե այնտեղ թանկացումներ չլինեն, իսկ դուք տեսել եք Ռուսաստանի կառավարության որոշումը, որ գները չեն թանկանալու, մենք հինգ տարի ունենալու ենք կայուն գին»: Սա նախագահն էր ասում: Իսկ նրա կուսակցական գործընկերները պնդում էին, որ բնակչությունն ու գործարարները պիտի ուրախանան:

Հատկապես՝ գործարարները, որովհետև իրենց բիզնես պլանները կազմելիս կարող են վստահ լինել՝ գազի սակագինը հինգ տարի կայուն է լինելու: Կայուն ու անհողդողդ: Բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ մեկուկես տարի հետո տարօրինակ իրավիճակում ենք հայտնվելու: Ո՞վ կենթադրեր, որ էներգակիրների գները գահավիժելու են: Որևէ մեկը կարո՞ղ էր կանխատեսել, որ ՌԴ նախագահն այս շաբաթ կգնա Թուրքիա: Ոչ միայն կգնա, այլև սիրով ընդառաջ կգնա թուրքական իշխանության խնդրանքին ու գազի մատակարարման գինը կհամաձայնի նվազեցնել վեց տոկոսով:

Բառացիորեն հաջորդ օրը Թուրքիայի վարչապետը հայտարարեց, որ վեց տոկոսը բավարար զիջում չի համարում, ու հասկանալի դարձավ, որ սակագնային նվազումները դեռ կարող են շարունակվել: Մինչդեռ Թուրքիան Մաքսային միության անդամ չէ: Այս երկիրը պարզապես փորձում է օգտվել Ռուսաստանի տնտեսական առկա վիճակից: Փոխարենը` պարզ չէ, թե սակագնային ի՞նչ սպասումներ ունենանք մենք: Մենք, որ արդեն Մաքսային միության անդամ ենք: Մի կողմից` առկա է առաջիկա երեք ու կես տարում սակագինը կայուն պահելու խոստում: Պայմանագրով արձանագրված խոստում: Մյուս կողմից` էներգակիրներն ամբողջ աշխարհում էժանանալու են, իսկ մեր պարագային «կայուն» են մնալու: Կայուն ու թանկ:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է աշխարհի ամենից երիտասարդ միապետը Կյանքից հեռացել է տաղանդավոր դափահար Արսեն Եսայանը Լաս Վեգաս մեկնող զույգի համար հարսանիք են կազմակերպել ինքնաթիռում Ուկրաինայում ցանկանում են վերանայել պարետային ժամը՝ Կիևի վրա հաճախացած գրոհների ֆոնին Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչու է պետք ամբողջովին հրաժարվել սուրճից. նոր բացահայտումներ կան Ուղերձով դիմել է ժողովրդին Կենդանակերպի այս նշանները երկու տարի տառապել են, բայց շուտով ամեն ինչ կտրուկ կփոխվի Դավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել է Զախարյանը կրկին դուրս է մնացել «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմից Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտԿենդանակերպի այս նշաններին սպասում են եկամտի աճի և հաջող ներդրումների հիանալի հնարավորություններ Երկար ժամանակ ջուր չի լինելու. հասցեներԵրրորդ Հանրապետությունը հայի ինքնությունն է, Չորրորդ Հանրապետությունը՝ դրա ամպուտացիան (տեսանյութ) «Ցեղահոսը տարավ կնոջս». Նեպալում փրկվածները պատմում են nղբերգnւթյան պահի մասին Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Պանրի անվանումների շուրջ վեճը խոչընդոտ է դարձել ԱՄՆ-ի և Մեքսիկայի առևտրային բանակցություններումՌուսաստանում պլաստիկ թղթադրամներ կհայտնվե՞ն․ փորձագետը գնահատել է հնարավորությունըՀայր ու որդի խեղդվել են գոմաղբի մեջ. Մեծ ԲրիտանիայումԻ՞նչ կտեսնի մարդը, եթե հայտնվի սև խոռոչի ներսում․ աստղաֆիզիկոսի բացատրությունըՄասիս-Նորամարգ ճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford»-ը․ կա վիրավոր Օդանավակայում կայանած օդանավում հրդեհ է բռնկվել Չեմ ամաչում՝ եղել եմ ՀՀԿ անդամ․ Փաշինյանին հարցեր չունեմ տալու․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) «Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը»․ սկանդալային միջադեպ Հարավկովկասյան երկաթուղուն խոչընդոտների մասին Երևանի փաստարկներն իրականությանը չեն համապատասխանում. Գալուզին Պուտինը հայտարարություն է արելԴերասանուհի, բլոգեր Անի Արզումանյանը և ստենդափեր Վազգեն Օհանյանը ամուսնացել են (լուսանկարներ) Ռուսները միանգամից 3 բնակավայր են գրավել Վաղը Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի բազմաթիվ հրաշագործություններով հայտնի Բժշկության Ավետարանը Լուկաշենկոն կանխատեսել է Ռուսաստանի հետ առևտրի զգալի աճՌուսաստանը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքըՊուտինը նշել է ուսուցչի գլխավոր առաքելություններից մեկըՌԴ զինված ուժերը հայտարարել են ռազմաճակատի գծի փոփոխության մասինՍադրիչ հայտարարություններ․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին․ Մահացել է աշխարհի ամենաերիտասարդ միապետը (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ում հայկական գյուղտնտարտադրանքի դեմ ռուսական պատժամիջոցների մասին հայտարարությունները «մանիպուլյացիաներ» են անվանել Ֆիցոն արձագանքել է լրագրողի՝ «ավելի շատ ռուսների սպանելու» մասին հարցինԱՄԷ-ն Չինաստանից ավելի քան 6 հազար BYD ավտոմեքենա է ստացել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը«Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Վրաստանում աբխազ բլոգերի մահվան գործով օտարերկրացի կնոջ են ձերբակալել Ֆինլանդիան Ռուսաստանի հետ փակ սահմանի պատճառով` բախվում է բնակչության արտահոսքի«Ռոսնեֆտ»-ը հայտարարել է, որ վառելիքի գները պահպանում է կայուն մակարդակումՌուսաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքը Պուտինին ներկայացրել են Մեդվեդևի խմբագրությամբ դպրոցական նոր դասագրքերըՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 715 ուկրաինական ԱԹՍ և 8 «Ֆլամինգո» հրթիռ խոցելու մասինՆորվեգիան սգում է թագավոր Հարալդի մահը․ հազարավոր մարդիկ հավաքվել են թագավորական պալատի մոտԶելենսկու գրասենյակում խոսել են մոբիլիզացիոն տարիքի իջեցման մասինԳիտնականները պարզել են, թե ինչից կարող է կախված լինել շաքարային դիաբետի և ճարպակալման վտանգըԱՄՆ-ն ուժեղացրել է Ուկրաինայում իր դիվանագետների նկատմամբ սահմանափակումներըԲրիտանական նավատորմը հետևել է Լա Մանշով անցնող ռուսական նավերինՌԴ ԱԳՆ-ում Լատվիայի գործողությունները Բելառուսի սահմանին «պոպուլիզմ» են անվանել
Ամենադիտված