Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու 

Երևանաբնակ 950 ծնող հնարավորություն կունենա սահմանամերձ զորամասերում տեսակցել իր զավակին

Հասարակություն

Հայրենիքի հանդեպ պարտքը կատարող երևանաբնակ զինծառայողների ծնողները կայցելեն իրենց որդիների զորամասեր՝ տեղում հանդիպելու իրենց զավակներին, նրանց ծառայության պայմաններին ծանոթանալու համար: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ աջակցությամբ 2013թ. իրականացվող սոցիալական ծրագրի շրջանակներում հայրենիքին իրենց պարտքը տվող երևանցի զինծառայողների ծնողները կրկին անգամ հնարավորություն կունենան զորամասերում տեսակցել իրենց զավակներին: 950 զինվորների ծնողներին ճանապարհելու արարողությանը ներկա էին նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

ՀՀ պաշտպանության նախարարին և Երևանի քաղաքապետին նախ զեկուցեցին, որ ծրագրում ընդգրկված 950 զինվորների ծնողներից 700-ինը քիչ հետո կմեկնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակարետ, Մարտակերտ և Հադրութ ուղղություններով, ինչպես նաև Կապան և Մեղրի: Դեկտեմբերի 6-ին 250-ի ծնողներ կմեկնեն Տավուշի, Սիսիանի, Գորիսի և Քարվաճառի ուղղություններով: Բոլոր ավտոբուսներում ծնողներն ապահովված են համապատասխան սնունդով, ինչպես նաև բուժանձնակազմով:

Լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանը շարունակում է իրականացնել դեռևս 2013թ. մեկնարկած ծրագիրը: «Մենք այսօր նորից հնարավորություն ենք ընձեռել, որ ծնողներն այցելեն սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Այս 2 տարիների ընթացքում ծրագրի իրականացման համար մենք ստանում ենք նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աջակցությունը: Ես շնորհակալություն եմ հայտնում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և զորամասերի այն պատասխանատուներին, ովքեր հնարավորություն են տալիս մեր երևանաբնակ զինծառայողների ծնողներն այցելել իրենց որդիներին, տեսնել, թե ինչ պայմաններում են ծառայում նրանք, այդ մեկ օրն անցկացնել իրենց որդիների հետ: Եթե համեմատություն տանենք 2013թ. հետ, ապա կտեսնենք, որ այս տարի ծրագրի շրջանակներում իրենց որդիներին այցելող ծնողների թիվը կրկնապատկվել է: Եթե նախորդ տարվա ընթացքում ընդամենը 1000 ծնող հնարավորություն ստացավ օգտվել այս ծրագրից, ապա այս տարի թիվը կրկնապատկվել է»,- ընդգծեց նա:

Տարոն Մարգարյանը նշեց նաև, որ քաղաքապետարանը պայմանավորվածություն ունի ԼՂՀ ՊԲ հրամանատարի հետ, որպեսզի երևանցի այն զինծառայողները, ովքեր ծառայության ընթացքում իրենց լավ են դրսևորել, աչքի են ընկել օրինակելի ծառայությամբ 5 օրով արձակուրդի իրավունք ստանան: «Արդեն 500 զինծառայող 5 օրով եկել են արձակուրդ, և սա նույնպես շարունակական է լինելու: Ես որպես քաղաքապետ, իմ պատրաստակամությունն եմ հայտնել, որ հաջորդ տարիներին էլ մենք կիրականացնենք այս ծրագիրը և տարվա մեջ երկու անգամ ծնողներին հնարավորություն կտանք այցելել հանրապետության սահման ամերձ գոտիներում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծառայող իրենց զավակներին»,- նշեց Մարգարյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ այս ծրագիրը նպաստում է, որպեսզի բանակ-հասարակություն կապն էլ ավելի ամրապնդվի: «Գիտեք, որ մեր հաջողության գրավականը բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակներում համագործակցությունն է: Մենք այդ հարցում համագործակցում ենք Հայաստանի Հանրապետության տարբեր գերատեսչությունների, բանակի, տեղական ինքնակառավարման մարմինների հետ, և այն տեղերում: Ընդհանրապես, զորամասերում ծնողների ներկայությունն անհրաժեշտություն է, և մենք միանշանակ բարձր ենք գնահատում Երևանի քաղաքապետի և նրա աշխատակազմի այս նախաձեռնությունը՝ յուրաքանչյուր տարի ծնողներին իրենց հնարավորությունների շրջանակներում ուղարկել զորամասեր»,- նշեց նա:

Նախարարն ընդգծեց, որ նման միջոցառումներ իրականացնում է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը: «Վերջին տարիներին մենք բավականին լուրջ միջոցառումներ ենք իրականացնում, ծնողների հետ հանդիպումներ ենք կազմակերպում զորամասերում, քաղաքապետարաններում և մարզպետարաններում, ինչի շնորհիվ էլ ավելի ենք ամրապնդում բանակ-հասարակություն կապը: Գիտեք, որ ժամկետային զինծառայություն ունեցող երկրներում՝ կապված դժվարությունների և ռեժիմային կյանքի հետ, կարող են առաջանալ նաև խնդիրներ, իսկ այսպիսի հանդիպումների կազմակերպման արդյունքում, հատկապես, որ հիմա մենք զորամասերում ունենք ծնողների խորհուրդ, որոնց միջոցով ծնողները հնարավորություն են ունենում պարբերաբար հանդիպել իրենց զավակների հետ, հնարավոր է լինում թեթևացնել այդ խնդիրները»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը:

Ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2013թ. հունվարի 28-ին՝ բանակի օրվա կապակցությամբ և, հաշվի առնելով հանրության շրջանում ծրագրի պահանջվածությունը, այդուհետ դարձել է պարբերական:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին
Ամենադիտված