Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու 

Ֆրանսիացի բժիշկն ապշել է ամենածանր պահերին անգամ իր հյուրընկալ էությունը պահպանելու հայ ժողովրդի ունակությունից

Հասարակություն

Հայաստան աշխարհի և հայ ժողովրդի անդորրն ուղիղ 26 տարի առաջ դեկտեմբերի 7-ին' տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, խախտեց էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժը: Այն ընդգրկեց Հայաստանի տարածքի մոտ 40 տոկոսը: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջան ների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Աղետներից և կորուստներից բացի, սակայն, երկրաշարժը շատ ընկերներ և բարեկամներ տվեց հայ ժողովրդին, ովքեր մեր ժողովրդի կողքին կանգնեցին ամենադժվարին պահերին: «Արմենպրես»-ը զրուցել է Լիոնի համալսարանի հիվանդանոցային կենտրոնի վարակիչ և արևադարձային հիվանդությունների ամբիոնի վարիչ Դոմինիկ Պեյրամոնի հետ, ով «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության միջոցով մարդասիրական օգնություն ցուցաբերելու առաքելությամբ եկել էր Հայաստան: Պարոն Պեյրամոնը Սպիտակի երկրաշարժից 26 տարի անց առաջին անգամ վերադարձել է Հայաստան' ՁԻԱՀ-ի միջազգային օրվա կապակցությամբ:

- Պարո´ն Պեյրամոն, ինչպե՞ս հայտնվեցիք երկրաշարժի էպիկենտրոնում:

-26 տարի առաջ Լիոնում ես ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավար էի: Հիվանդանոցում աշխատում էր նաև Արամ Ղազարյան անունով ֆրանսիահայ բժիշկ, ով շատ կապված էր Հայաստանի հետ: Երկրաշարժի հենց հաջորդ օրը նա մոտեցավ ինձ և հայտնեց, որ նման դժբախտություն է պատահել, շատ ծանր հիվանդներ կան, մարդիկ, ում հանում են փլատակներից, և մեծ է վտանգը, որ նման պայմաններում ինֆեկցիոն հիվանդությունները գլուխ կբարձրացնեն: Խնդրեց գալ Հայաստան' ոչ միայն հիվանդներին օգնելու, այլև սովորեցնելու հայ բժիշկներին, թե ինչպես պայքարել նման տիպի ծանր ինֆեկցիաների դեմ:

Քանի որ հենց այնպես վեր կենալ և Հայաստան գալ չէի կարող, դիմեցի ֆրանսիական «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությանը, ուր էլ ինձ ասացին, որ առաջին իսկ թռիչքի դեպքում կտեղեկացնեն: Երկու օր անց զանգ ստացա նրանցից: Օռլի օդանավակայանում նստեցինք «Աերոֆլոտ»-ի մեծ բեռնատար ինքնաթիռը, որը ծայրից ծայր լցված էր մարդասիրական օգնության բոլոր տեսակի նյութերով: Ընդհանուր վեցն էինք' հինգ բժիշկ և մեկ լրագրող:

-Հայաստան ժամանելուց հետո ի՞նչ տեսաք այստեղ, և ի՞նչը գրավեց ձեր ուշադրությունը:

-Երկրաշարժից հետո ջերմաստիճանը կտրուկ ընկել էր' հասնելով -10-ից -15 աստիճանի, իսկ Գյումրիի և Սպիտակի շրջանում իջել էր մինչև -20: Այդ ահավոր ցրտի պայմաններում բացվում է ինքնաթիռի դուռը և ներքևում տեսնում ենք ռուս զինվորների' զինված «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգերով: Զարմացանք, թե ինչ են անում ռուս զինվորները օդանավակայանում: Սաստիկ ցրտից սառած, ոտքերը գետնին խփելով մոտեցան մեզ և առաջին բանը, որ հարցրին' ծխախոտն էր: Արարատ (ներկայիս' «Մարիոթ») հյուրանոցի ճանապարհին նույնպես զրահամեքենաներ ու զինվորեր տեսանք: Հրապարակով մեկ տանկեր էին շարված: Չէինք հասկանում' ինչ է կատարվում: Հետո իմացանք, որ Հայաստանում անկախության շարժումն էր սկսվել, և ռուսական զորքերը մտել էին Հայաստան շարժումը կասեցնելու համար: Սա է առաջին տպավորությունս Հայաստանի մասին: Հաջորդ օրն ուղևորվեցինք Գյումրի' այնտեղ գտնվող խմբին փոխարինելու:

-Ինչպե՞ս էիք կազմակերպում աշխատանքը, ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք Գյումրիում:

-Պատկերը, որ բացվեց իմ առաջ, ապոկալիպսի էր նման: Ես պատկերացնել անգամ չէի կարող, որ նման իրավիճակ էր տիրում. ամբողջովին քանդված, ավերված քաղաք: Սարսափելի տեսարան էր: Ժողովրդին հավաքել էին այգիներում, վրաններ խփել ապրելու համար: Եղանակն ահավոր էր: Շատ ցուրտ էր ու մռայլ: Միանգամից տխրության, թախծի զգացում էր պատում, որից ուշքի գալ հնարավոր չէր: Մինչև հիմա չեմ կարողանում հանգիստ վերհիշել այդ տեսարանները (հուզմունքից աչքերը մշուշվում են արցունքով): Սակայն ամենից ծանրը երեխաներն էին: 26 տարի է անցել, բայց երեխաների վախեցած աչքերը չեմ կարողանում մոռանալ:

Հրապարակի եկեղեցին մեջտեղից կիսվել էր, ամեն ինչ քանդվել էր, բացի Լենինի արձանից: «Բժիշկներ առանց սահմանի» աշխատողներին տեղավորեցին մի դպրոցում, որ ամենից քիչն էր տուժել: Առաջին հարկը պատրաստել էին առաջին օգնության ծառայություններ մատուցելու համար, այդտեղ էին նաև պահվում բոլոր բժշկական սարքերը և դեղամիջոցները: Երկրորդ հարկում մենք էինք քնում: Ամեն տեսակի օգնություն էինք ցույց տալիս: Այդ շենքը հավաքատեղի էր դարձել բոլորի, անգամ կենդանիների համար: Նման դիսպանսերային պայմաններում դժվար էր լուրջ օգնություն ցույց տալ, և ծանր հիվանդներին տեղափոխում էին Երևան:

- Իսկ դեղամիջոները բավարարո՞ւմ էին անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար:

-Միջազգային հանրության օգնությունն ահռելի էր: Տոննաներով օգնություն էինք ստանում, բայց միաժամանակ շատ չհամակարգված ձևով: Տեղի բուժանձնակազմը դեղերի վրա գրվածը չէր հասկանում, բացի այդ, տարբեր երկրներից բերված նույն դեղը կարող էր տարբեր անուններ ունենալ: Ես օրեր եմ անցկացրել այդ տուփերը բացելով, օգնությունը դասակարգելով: Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել թարգմանիչներին, ովքեր մեզ հետ էին և ինչեր ասես չտեսան այդ օրերին:

- Ֆրանսիա վերադառանալուց հետո հետևե՞լ եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, և ի՞նչ հետք է թողել Հայաստանը ձեր կյանքում:

- Ֆրանսիայում երկու քաղաք կա, որտեղ շատ հայեր են բնակվում' Լիոնը և Մարսելը: Բացի նրանից, որ շատ ջերմ կապեր հաստատեցի տեղի բժիշկների և շատ այլ մարդկանց հետ, երբ որ վերադարձանք Լիոն, հայտնվեցինք տեղի հայության ուշադրության կենտրոնում: Մեզ հրավիրում էին տարբեր ընդունելությունների, իրենց տներ: Այնպե՜ս էի չաղացել. գիտեք հայկական հյուրասիրությունն ինչպիսին է: Մի փոքր պատմություն պատմեմ հայկական ջերմության և հայկական վերաբերմունքի մասին, որը ժամանակին պատմել եմ նաև Ֆրանասիայի հայ բժիշկների կազմակերպության համաժողովին Լիոնում և ցույց տվել Նալբանդից մի կնոջ դիմանկար, ով ամեն ինչ կորցրել էր և ապրում էր մի փոքր խրճիթում; Երբ մենք Նալբանդ էինք գնացել, այդ կինը մեզ հրավիրեց իր խրճիթ, հյուրասիրեց: Մարդու ուղեղին անհասանելի է, թե ինչպես մարդ, ով մի քանի օր առաջ կորցրել է իր կյանքում ամեն ինչ, նման բարյացակամ վերաբերմունք կարող է ցուցաբերել օտարների նկատմամբ և պահպանել իր հյուրընկալ էությունը:

Որպես ամփոփում նշեմ, որ շատ բան է փոխվել Հայաստանում, և երկիրը մի քանի քայլ առաջ է գնացել, բարելավվել են հիվանդանոցային պայմանները, բժիշկների պատրաստավծությունը, դեղորայքի հասանելիությունը: Միակ բանը, որ նկատեցի, այն էր, հիվանդանոցները շատ ցրված են' կան առանձին ինֆեկցիոն, տուբերկուլյոզի, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հիվանդանոցներ: Սա լավ չէ գիտության զարգացման և առաջընթացի համար: Ինձ թվում է' համերաշխության պակաս կա: Ցանկանում եմ նորից վերադառնալ Հայաստան և ավելի շատ վայրեր այցելել:

Հայաստանին մասնագետներով և նյութական օգնություն է ցույց տվել աշխարհի 113 երկիր‚ որն իր մասշտաբներով պատմության մեջ աննախադեպ էր։ Երկրաշարժի գոտում աշխատեցին տարբեր երկրներից եկած 900 փրկարար‚ 2100 բուժաշխատող (ընդամենը օգնել է 5000 բուժաշխատող)։ Աղետի 4-րդ օրը փրկարարական աշխատանքներին մասնակցել է 38000 մարդ‚ որոնցից 20000-ը՝ զինվորական‚ օգտագործվում էր 3150 միավոր տեխնիկա (ամբարձիչ‚ բեռնատար մեքենա‚ բու լդոզեր‚ էքսկավատոր եւ այլն)։ Մեծ օգնություն ցուցաբերեց սփյուռքահայությունը՝ աշխարհի բոլոր գաղթօջախներից։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին
Ամենադիտված