Վրաստանի ԱԳՆ-ն բողոքել է Ցխինվալում ՌԴ-ի կողմից անցկացվող զորավարժությունների դեմ
Վրաստան
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքել է Ռուսաստանի կողմից Ցխինվալում անցկացվող զորավարժությունների առիթով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, Վրաստանի արտաքին գերատեսչությունում համարում են, որ այդ զորավարժություններն ուղղված են «Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ և խախտում են միջազգային իրավունքի նորմերը»:
Դեկտեմբերի 5-ին ՌԴ 58-րդ բանակի ավելի քան հազար հրետանավորներ զենքի ու ռազմական տեխնիկայի և մոտ 200միավոր դուրս են եկել դաշտային զորավարժությունների, որոնք անց են կացվում Հարավային Օսիայում և Հյուսիսկովկասյան տարածաշրջանում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու