Շիշկերտ տանող ճանապարհի փլուզված հատվածում կկատարվեն պայթեցման աշխատանքներ
Հասարակություն
ՀՀ Սյունիքի մարզի Մ17 միջպետական ճանապարհից դեպի Շիշկերտ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում դեկտեմբերի 6-ին'ժամը 17:00-ի սահմաններում, տեղի է ունեցել փլուզում:
Հսկայական ժայռաբեկորները` մոտ 700 խմ ծավալով, երկկողմանի փակել են Ծավ և Շիշկերտ գյուղերն իրար կապող միակ ճանապարհը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ իրավիճակին ծանոթանալու, տեղում լուծումներ գտնելու նպատակով ճանապարհի փլուզված հատված են այցելել նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետները: Այնտեղ են նաև ԱԻ նախարարության աշխատակիցները: Համատեղ քննարկման արդյունքում որոշվել է կատարել պայթեցման աշխատանքներ, որից հետո «Կապանի ՃՇՇ» ՓԲ ընկերության ճանապարհաշինարները կմաքրեն ճանապարհը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու