Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հասարակություն
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 8-9-ին, 11-12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 10-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-9-ի աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ արևելյան շրջաններում՝ 8-10 աստիճանով, իսկ 10-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Քամին հարավարևելյան' 2-7 մ/վրկ արագությամբ:
Երևանում դեկտեմբերի 8-9-ին, 11-12-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: Դեկտեմբերի 10-ին սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 8-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +9 աստիճան, դեկտեմբերի 9-ին' +10, դեկտեմբերի 10-ին' +8, դեկտեմբերի 11-ին' +9 աստիճան:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու