Ծավ և Շիշկերտ գյուղերն իրար կապող միակ ճանապարհին կատարվել են պայթեցման աշխատանքներ
Այլ
ՀՀ Սյունիքի մարզի Մ17 միջպետական ճանապարհից դեպի Շիշկերտ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում դեկտեմբերի 6-ին'ժամը 17:00-ի սահմաններում, տեղի էր ունեցել փլուզում: Հսկայական ժայռաբեկորները' մոտ 700 խմ ծավալով, երկկողմանի փակել են Ծավ և Շիշկերտ գյուղերն իրար կապող միակ ճանապարհը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ իրավիճակին ծանոթանալու, տեղում լուծումներ գտնելու նպատակով ճանապարհի փլուզված հատված են այցելել նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետները: Այստեղ են նաև ԱԻ նախարարության աշխատակիցները:
Համատեղ քննարկման արդյունքում որոշվեց կատարել պայթեցման աշխատանքներ, որից հետո «Կապանի ՃՇՇ» ՓԲ ընկերության ճանապարհաշինարները կմաքրեն ճանապարհը:
Մանրամասներն ավելի ուշ կներկայացվեն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու