Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Երբ իշխանությունն ու ընդդիմությունը դադարում են գոյություն ունենալուց

Վերլուծական

Գուցե արտաքուստ, ուղղակի կամ անմիջական կապ գոյություն չունի անցյալ շաբաթ խորհրդարանում կատարված երեք իրադարձությունների միջև: Բայց դրանց գոնե ենթագիտակցական կապն ակնհայտ է, տեսանելի, որովհետև բոլոր զարգացումները կատարվում են քաղաքական նույն տարածքում, միջավայրում՝ միևնույն հերոսների և դերակատարների մասնակցությամբ:

Պատահական չէ, որ նախագահին պաշտոնանկ անելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը ստորագրած երկու պատգամավորները՝ Ալեքսանդր Արզումանյանն ու Զարուհի Փոստանջյանը, Նիկոլի հետ միասին՝ այն յոթ խորհրդարանականների շարքերում էին, ովքեր դեմ քվեարկեցին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Նույն տրամաբանությամբ՝ պատահական չէ, որ այս երկու հարցում համերաշխ, միակարծիք ու ներդաշնակ էին իշխանությունն ու այսօրվա ընդդիմությունը:

Հենց սա է հայաստանյան ներքաղաքական կյանքի, պայքարի այսօրվա գլխավոր առանձնահատկությունը: Երկրի համար գլոբալ, առանցքային հարցերում չկա, բացակայում է որևէ բանավեճ, դիսկուրս, իշխանության ու հարթակային ընդդիմության ներկայացուցիչների փաստարկները գրեթե նույնն են՝ մոտիվացիայի ու մտածողության առումով: Հենց այս պատճառով է, որ այսօրվա ընդդիմությունը Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին անընդհատ խոսում է, բայց գործնականում նրա պաշտոնանկությանը չի ձգտում, որովհետև համարում է, որ մեծ իմաստով, գլոբալ առումով, նախագահի ընտրած քաղաքականությունը, երկրի զարգացման հեռանկարը ճիշտ են, ու եթե նույնիսկ ընդդիմանալու խնդիր կա, ապա ոչ թե քաղաքականությանը, այլ դրա առանձին էպիզոդների, մարտավարությանը:

Այն երեքը, ովքեր պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը կամ այն յոթն, ովքեր ընդդիմանում էին Հայաստանի` եվրասիական ինտեգրացիային, ունեն դիրքորոշումներ, այլընտրանքային տեսակետներ, մոտիվացված քաղաքական վարքագիծ, բայց այս պահին նոր ընդդիմություն ձևավորել, խորհրդարանում եղանակ ստեղծել կամ հրապարակներում մարդիկ հավաքել չեն կարող: Նրանք չունեն ներքին քաղաքական համերաշխություն, մեկ թիմ չեն, եթե նույնիսկ այդպիսին լինեն, չունեն անհրաժեշտ մարդկային, կազմակերպչական, ֆինանսական ռեսուրսներ՝ նոր ընդդիմություն ձևավորելու, հասարակությանն այլընտրանք ու ընտրության հնարավորություն ընձեռելու համար:

Այդ երեք, յոթ պատգամավորներն ընդամենը կարող են բացահայտել իշխանության անորակությունը, ընդդիմության երկդեմությունը: Նրանք դա արեցին, ու ընտրողները տեսան, որ մեր խորհրդարանը նմանվել է ռուսական Պետդումային, որտեղ ձևականորեն նույնպես կա ընդդիմություն: Ասենք, կոմունիստները կամ լիբերալ-դեմոկրատները կարող են քննադատել «հակաժողովրդական իշխանությանը», բայց նրա հետ համերաշխ են գլոբալ հարցերում ու Պուտինի հրաժարականը ոչ միայն չեն պահանջի, այլ դեմ չեն լինի, որպեսզի սահմանադրությամբ նրան օժտեն միապետի լիազորություններով: Նույն, գրեթե նույն առաքելությունը մեր խորհրդարանում կատարում են ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն:

Այ, իշխանությունն ու Եռյակի անդամ կուսակցություները մի հարցում կարող են կռվել, իրար «միս ուտել»: Նրանց համերաշխությունը վերանում է, երբ հարցը հասնում է փողեր ծախսելուն կամ բաժանելուն:

Բյուջեն միայն Հանրապետականինն է, ու նրանք կողմ քվեարկեցին դրան, մյուսները՝ դեմ: Բյուեջի շուրջ իշխանությունն ու ընդդիմությունը, անշուշտ, պետք է վիճեն, սակայն այդ տարակարծությունը պետք է տարբեր տեսլականների, պատկերացումների բախման հետևանք լինի: Այսօրվա իշխանության ու ընդդիմության կռիվը ոչ թե լավ բյուջե ունենալն է, այլ եղածը ծախսելու, մսխելու նկատմամբ իրավունք ձեռք բերելը:

Սուրեն Սուրենյանց

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված