Սերգեյ Միքայելյանի հաղթանակը դահուկային սպորտում
Սպորտ
Ֆինլանդիայի Լապինլախտի քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարի 10 կմ դասական ոճի մրցատարածությունում 8 պետությունների 97 մրցակիցների մրցապայքարում իր հերթական փայլուն հաղթանակն է տոնել Հայաստանի դահուկավազքի հավաքական թիմի առաջատար Սերգեյ Միքայելյանը: Այս հաղթանակը, ինչպես նաև Ֆինլանդիայի մյուս հաջող մրցելույթները կարևոր նախադրյալներ են 2015թ. փետրվարի 01-08 Ալմաթիում կայանալիք դահուկավազքի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության հաջող մասնակցության համար:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու