Ադրբեջանը հայտարարել է մեկ զոհի և մեկ վիրավորի մասին
Ադրբեջան
Դեկտեմբերի 7-ի երեկոյան ադրբեջանական բանակի զինծառայող է զոհվել է այն բանից հետո, երբ իրենց ավտոմեքենան պայթել է ականի վրա, Ղազախի շրջանի Բալաջաֆարլի գյուղի մոտ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալություն ը:
Արտակարգ պատահարի արդյունքում ստացած վերքերից մահացել է Ղազախի շրջանի Ֆարահլի գյուղից զինծառայող, երկու երեխաների 35-ամյա հայր Գոշգար Գուրբանովը: Նույն շրջանի Խանըգլար գյուղից զինծառայող Էշգին Շահբալիևը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ենթադրվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ավտոմքենայի՝ ականի վրա հայտնվելու պատճառով: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փաստի առնչությամբ դեռևս լռություն է պահպանում:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը ժամանակին չի հրապարակում բանակում տեղի ունեցող մահվան ելքով միջադեպերի մասին՝ փորձելով կոծկել դրանք:
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով՝ սա 2014 թվականի նոյմեբեր-դեկտեմբերին Ադրբեջանի ուժային կառույցներում հայտնի դարձած մահվան ելքով չորորդ միջադեպն է, և 85-րդը՝ ողջ տարվա ընթացքում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու