ԱԺ նախագահը համեմատել է Հայաստանի և Ուրուգվայի տնտեսական հնարավորությունները
Քաղաքական
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պարզաբանեց, թե որն է պատճառը, որ Ուրուգվայի ՀՆԱ-ն 4 անգամ գերազանցում է Հայաստանի ՀՆԱ-ին: Ազգային ժողովում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ԱԺ նախագահը, պատասխանելով հարցին, թե որն է պատճառը, որ Ուրուգվայի ՀՆԱ-ն 4 անգամ գերազանցում է Հայաստանի ՀՆԱ-ին, ընդգծեց, որ պատճառն առաջին հերթին երկու երկրների զբաղեցրած աշխարհագրական տարբեր դիրքերն են: «Բնական է, որ Ուրուգվայի տնտեսությունը գերազանցում է մեր տնտեսությանը, դա այդպես էլ պետք է լիներ: Հայաստանը պատերազմող երկիր է, և ներդրումների համար դաշտն այդքան էլ բաց չէր կարող լինել: Մենք նաև աշխարհի հետ հարաբերվելու լայն հնարավորություններ չունենք»,- նշեց Սահակյանը:
Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ աշխարհի համար նույնիսկ զարմանալի է լինում, երբ Հայաստանը տնտեսական աճ է արձանագրում: «Աշխարհի համար զարմանալի է այն հանգամանքը, որ փակ ճանապարհներով, պատերազմող երկրում որոշակի արժեքներ են ստեղծվում».- ընդգծեց ԱԺ նախագահը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու