Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Իշխանության վերարտադրության սցենարները

Վերլուծական

«Իշխանության վերին օղակներում նշում են, որ հունվարի 5-ի երեկոյան՝ Սուրբ Զատկի պատարագից հետո, որին հաջորդելու է Տնօրհնեքը, տեղի է ունենալու մի բան, որն, ըստ էության, մեսիջ է ողջ քաղաքական դաշտին, ինչպես նաև հանրությանը: Ջրօրհնեքի արարողության ընթացքում Հայ առաքելական եկեղեցում կատարվում են սուրբգրային ընթերցումներ, աղոթքներ, հանդիսավոր բերվում է սուրբ Մյուռոնի աղավնին, պատարագիչ եկեղեցականը Մյուռոնը կաթեցնում է ջրի մեջ, ապա ջրի մեջ գցված խաչը «Պահպանիչ»-ի ժամանակ հանում, տալիս է օրվա խաչի կնքահորը: Եվ ահա, ինչպես խոսվում է իշխանության վերին օղակներում, այդ օրվա խաչի կնքահայրը պլանավորված է, որ լինելու է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը»,- այսօրվա իր համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթի ակնարկն ակնհայտ է ու հանգում է նրան, որ իշխանություններն անգամ ծիսական, կրոնական միջոցառումն են օգտագործելու իրենց վերարտադրությանը, տվյալ դեպքում՝ Սեյրան Օհանյանի քաղաքական ժառանգորդությանը հրապարակային բնույթ հաղորդելու համար:

Անկեղծ ասած՝ ՀՀԿ-ում երբեք էլ չեն թաքցրել, որ 2017-2018թթ. պատրաստվում են քաղաքական վերարտադրության, ու զարմանալի կլիներ անգամ, եթե որևէ կուսակցություն հայտարարեր, որ ինքնակամ թողում է իշխանությունը կամ դրան չի ձգտում: Այլ խնդիր է, որ կուսակցությունների քաղաքական հավակնությունները պետք է իրացվեն միանգամայն լեգալ ճանապարհներով, ինչը Հայաստանում այնքան էլ չի կարևորվում: Դրա հետևանքով՝ քաղաքական հավակնությունը մեզանում նույնանում է զոռբայության հետ, իսկ հասարակությունն ընտրությունից ընտրություն ավելի է օտարվում իշխանություններից ու քաղաքական համակարգից:

Ինչևէ, ՀՀԿ-ն պատրաստվում է հերթական վերարտադրությանն ու դրա համար՝ ունի մի քանի սցենար:

Նախագահի պաշտոնը երկու անգամից ավելի զբաղեցնելու սահմանադրական արգելքը հաստատ չի հանվի: Դրան չգնաց նույնիսկ մեծ հավակնություններ ունեցող ու կառավարման կոշտ մեթոդներին հակված Ռոբերտ Քոչարյանը, որովհետև միջազգային հանրությունը դա միանգամից որակելու է անձի իշխանության հավերժացման փորձ, Հայաստանը նույնացվելու է Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ, իսկ մեր երկիրը պարզապես չունի այդպիսի քաղաքական ու բարոյական ռեսուրսներ՝ նման ճնշման դիմակայելու համար:

Սերժ Սարգսյանի համար՝ ամենացանկալի տարբերակը սահմանադրական փոփոխություններն են ու անցումը կառավարման խորհրդարանական համակարգին, որի պարագայում նա կարողանում է լուծել ոչ միայն ամբողջ իշխանության, այլ նաև հենց իր վերարտադրության խնդիրը: Որովհետև, եթե Սահմանադրությունը նախատեսի կառավարման խորհրդարանական մոդել, ապա Սերժ Սարգսյանը կարող է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, այսինքն՝ երկրի առաջին դեմքի, կամ ԱԺ նախագահի պաշտոնը՝ պահպանելով կառավարող կուսակցության առաջնորդի պաշտոնը: Եթե անգամ Սարգսյանը չզբաղեցնի որևէ պետական պաշտոն, իր քաղաքական կշիռն էապես կպահպանի ու որոշումների կայացման գործընթացում մեծ դերակատարություն կունենա՝ ՀՀԿ նախագահի աթոռը պահելով:

Սակայն սահմանադրական փոփոխություններն իրենց մեջ նաև ռիսկայնություն են պարունակում, ըստ այդմ՝ այս սցենարը մնում է իշխանության օրակարգում, բայց երաշխավորված չէ դրա հաստատ իրագործումը:

Եվ վերջապես՝ առկա է իշխանության վերարտադրության ավանդական մեթոդը, երբ սահմանադրությունը չի փոխվում, և իշխանությունն՝ իր միջից կամ հարակից շրջանակներից, գտնում է մարդու ու նրա նախագահական հավակնությունների միջոցով՝ լուծում է իր խնդիրը:
Մինչև վերջերս համարվում էր, որ Սերժ Սարգսյանի «ժառանգորդը» լինելու համար հիմնական պայքարը գնալու է նախկին ու ներկա վարչապետեր Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի միջև: Նրանք այսօր էլ «խաղից դուրս» չեն, սակայն ակնհայտ է, որ երկուսն էլ չունեն ներհամակարգային մեծ կոնսոլիդացիա առաջացնելու պոտենիցալ:

Նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի կամ արտահամակարգային այլ գործչի գործոնն անտեսել չի կարելի, սակայն նրանց նախագահական հավակնությունների քաղաքական լեգիտիմացման համար ժամանակ է պետք, որն իշխանությունը, կարծես թե, չունի:
Այս պարագայում իրոք աճում են ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի շանսերը, որովհետև նա թիմային խաղացող է ու ղեկավարում է մի գերատեսչություն, որն ամենակայացածն է պետական համակարգում ու ամենասիրվածը հասարակության կողմից: Ըստ այդմ, սա իշխանության լեգիտիմ վերարտադրության ամենալավ տարբերակն է:

Սուրեն Սուրենյանց

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված