Հայ դատի անդամները հունական «Սիրիզա» կուսակցության պատգամավորների հետ քննարկել են ԼՂ հակամարտության հարցը
Արտաքին Քաղաքական
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն ու Հունաստանի Հայ դատի հանձնախմբի անդամ Արթո Շեմմասը հանդիպել են «Սիրիզա» կուսակցության խորհրդարանական խմբակցության արտաքին հարաբերությունների պատասխանատու, պատգամավոր Նանտիա Վալավանիին: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Հունաստանում հատարակվող «Ազատ օր» պարբերականի խմբագրությունից, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հունաստանի պատվիրակության անդամ Վալավանիի հետ հանդիպման հիմնական օրակարգը նվիրված էր ԼՂ հակամարտության կարգավորմանը:
Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը ներկայացրել է Արցախի հարցի էությունը, Ադրբեջանի կողմից հայկական և ղարաբաղյան սահմանին կրակոցներն ու դիվերսիոն հարձակումները, որոնց հաճախակիությունը վտանգի տակ է դնում տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը: Միաժամանակ շեշտվել է հայ-հունական համագործակցության անհրաժեշտությունը նաև ԵԽԽՎ-ում:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են առաջիկայում ևս մեկ անգամ հանդիպել ու ավելի ընդհանրական քննարկել հարցերը:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)