ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
Քաղաքական
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց երկուշաբթի օրն Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ քննարկվելու է ութ միջազգային պայմանագիր, ԵՏՄ անդամակցության հետ կապված մի շարք օրենքներ, ՀԴՄ-ների հետ կապված օրենքի նախագիծը, IT ոլորտի արտոնությունների շնորհումը, Գյումրիի օդանավակայանի օդի տուրքի հետ կապված փաթեթ:
Դավիթ Հարությունյանը նշեց նաև, որ նիստում նախատեսվում է քննարկել գազի հանձնաժողովի եզրակացությունը, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանին այդ գաղափարը դուր չեկավ:
«Թող արտահերթ նիստ հրավիրեն, իրենք այդ խնդիրը լուծեն, մեզ հետ ի՞նչ կապ ունի գազի հանձնաժողովը: Մեր պայմանավորվածությունը ԱԺ-ի հետ այդպես չէ, որքա՞նով է կոռեկտ, որ մենք բերենք, մեր արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկենք, չե՞նք դառնա քննադատության առարկա»,- ասաց վարչապետը:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նշեց, որ նման պրակտիկա կա Ազգային ժողովում, երբ կառավարության ներկայացրած արտահերթի ժամանակ քննարկվել են նման հարցեր: «Սկսելու է ընդդիմությունը քննադատել, քանի որ իրենց ստեղծած հանձնաժողովն է, ես առաջարկում եմ, թող իրենք որոշեն, ճիշտ չի լինի խնդիրը կառավարության հետ կապել»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու