Հայ շախմատիստները միջազգային մրցաշարերում
Սպորտ
Ավետիք Գրիգորյանը Ֆիլիպիններում
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Ֆիլիպինների Քեզոն քաղաքում անցկացվող օփենում ութ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Նա միայն կես քայլով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Անտոն Դեմչենկոյից (Ռուսաստան) և Լևան Պանցուլայայից (Վրաստան):
Հայ շախմատիստները Պավլոդարում
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ղազախստանի Պավլոդար քաղաքում ավարտված օփենում 10 հնարավորից վաստակեց 7 միավոր և 100 մասնակիցների մեջ գրավեց յոթերորդ տեղը: Միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանի արդյունքն է 6 միավոր:
8,5 միավորով մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ գրոսմայստեր Սերգեյ Վոլկովը (Ռուսաստան). տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու