Կենսաթոշակները կփոխանցվեն հունվարի 3-5-ն ընկած ժամանակահատվածում
Հայաստան
Կենսաթոշակառուները տոնական օրերին ստիպված չեն լինի սպասել մինչև հունվարի 12-ը՝ իրենց կենսաթոշակը ստանալու համար: Այն կփոխանցվի 2015թ. հունվարի 3-5-ն ընկած ժամանակահատվածում: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերինախարար Արտեմ Ասատրյանը: «Չնայած նրան, որ հունվարի առաջին տասնօրյա կը կլինի ոչ աշխատանքային, այնուամենայնիվ, թոշակառուները ստիպված չեն լինի սպասել մինչև հունվարի 12-ը: Մենք կենսաթոշակների փոխանցումը կկազմակերպենք հունվարի 3-ին, 4-ին և 5-ին, որպեսզի մեր թոշակառուներին անհարմարություն չպատճառենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:
Ասատրյանի խոսքով՝ ոչ աշխատանքային օրերը տարեց քաղաքացիների համար կենսաթոշակը ստանալու խոչընդոտ չպետք է հանդիսանան:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից