Մարտունի-Սևան ճանապարհին մահվան ելքով պատահար է տեղի ունեցել
Արտակարգ Պատահար
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 11-ին` ժամը 15.50-ին, ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Երևան ավտոճանապարհին` Մարտունի քաղաքի շուկայի մոտակայքում, տեղի է ունեեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ10 միջպետական ավտոճանապարհի Մարտունի-Սևան հատվածի 3-րդ կմ-ին «Օպել» մակնիշի 34 ՍA 630 պետհամարանիշի (վարորդ Ա. Գ., ծնվ. 1977թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով վրաերթի է ենթարկել ճամփեզրին կանգնած Վ. Ս.-ին (ծնվ. 1957թ.), ով ստացված վնասվածքներից տեղում մահացել է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու