Աշունն անցավ առանց թեժացումների. Շարմազանով
Այլ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ավարտված աշունը թեժ չի համարում: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Շարմազանովը, անդրադառնալով հարցին, թե թեժ աշունն ավարտվել է, ինչպիսի՞ն է ՀՀԿ-ի գնահատականը, նշեց, որ «թեժ» աշունն ընդամենը հերթական, սովորական աշուն էր: «Իշխանությունն աշխատում էր, իսկ ընդդիմությունը՝ քննադատում, երբեքն էլ՝ անհարկի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա: Շարմազանովն ընդգծեց, որ որևէ նոր բան տեղի չունեցավ, և աշունն անցավ առանց թեժացումների:
Հարցին, թե կուսակցության նիստում սահմանադրական բարեփոխումներին անդրադարձ եղե՞լ է, նա պատասխանեց. «Բնականաբար, մենք անդրադառնում ենք դրան, բայց դեռևս քննարկումներ են գնում»,- նշեց նա՝ հավելելով, որ Նախագահը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր տեսակետը կհայտնի մարտին, դրանից հետո ամեն ինչ կլինի ավելի հրապարակային:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել