ՄԱԿ-ը Յոգայի միջազգային օր է սահմանել
Հասարակություն
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան բանաձևը, որը ներկայացրել էր Հնդկաստանը, միաձայն պաշտպանություն է ստացել:
«Հունիսի 21-ը հռչակելով Յոգայի միջազգային օր՝ Գլխավոր ասամբլեան ուշադրություն է հրավիրել արդի աշխարհում առողջության և բարեկեցության համար այս հնադարյան պրակտիկայի համակողմանի օգտակարության վրա»,- մեկնաբանել է որոշումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Նա նշել է հինհնդկական ֆիզիկական և հոգևոր պրակտիկայի ոչ միայն առողջարար նշանակությունը, այլև հասարակությունները համախմբելու և փոխադարձ հարգանք դաստիարակելու ունակությունը: «Յոգան սպորտ է, որը կարող է ավանդ ներդնել զարգացման և հաշտեցման բնագավառում»,- հավելել է գլխավոր քարտուղարը:
Բանաձևն ստացել է աջակցության ռեկորդային թվով ձայներ. «կողմ» են քվեարկել Գլխավոր ասամբլեայում ներկայացված բոլոր 175 պետությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու