Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

«Ահա թե ինչպես է փողի քսակը բարձրացնում մարդու հասակը»

Վերլուծական

Վերջերս կառավարությունում տեղի ունեցած մի շարք փոփոխությունների շրջանակներում Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության արդեն նախկին ղեկավար Աբրամ Բախչագուլյանին փոխարինեց Արմեն Հայրապետյանը: Իհարկե, թեև Աբրամ Բախչագուլյանը ոլորտի մասնագետ չէր, սակայն բարեհաջող էր կատարում իր աշխատանքը:

Թվում է, թե հայրենի կառավարությունը վերջապես գիտակցել է ոլորտը պրոֆեսիոնալների տալու անհրաժեշտությունը և այդ պաշտոնին է նշանակել սննդամթերքի անվտանգության ոլորտի այնպիսի ռահվիրայի, գիգանտի, որի մասնագիտական կարողությունները դուրս են բոլոր կասկածներից: Ծառայության նորանշանակ պետը Սփյուռքի փոխնախարարն էր և… պատմության նախկին ուսուցիչ:

Ինքս լինելով պատմաբան՝ պատմական իրադարձությունների շղթայում ինձ անհայտ է մեր թագավորների և Հռոմի կայսրերի կողմից սննդամթերքի անվտանգության ոլորտի այնպիսի ռեֆորմ, որը կարող է ուսանելի լինել 21 դարում, հետևաբար վարկածը, որ պարոն Հայրապետյանը պետք է տեղայնացնի Օգոստոս կայսեր սննդային ռեֆորմները՝ այնքան էլ խելքին մոտ բան չէ: Միգուցե այդ ոլորտում այնքան պատմական իրադարձություններ են տեղի ունեցել, որ Ծառայության նորանշանակ պետն այնտեղ է գործուղվել՝ վերջապես գրելու հիմնաքարային «Պատմություն սննդոց» աշխատությունը. այդ մասին մեր աղբյուրները լռում են: Բայց այն, որ այս նշանակումից հետո ինքս, որպես պատմության նախկին դասախոս, հավակնում եմ ղեկավարել որևէ գինեկոլոգիական կլինիկա՝ կասկածից վեր է:

Ի վերջո, տիկնայք և պարոնայք, դուք ի զորո՞ւ եք կատարել որևէ նշանակում, որն աբսուրդի ժանրից չի լինի: Նույն Հայրապետյանի նշանակումը Սփյուռքի փոխնախարարի պաշտոնում երբեք խնդրահարույց չի եղել, որովհետև անկասկած է, որ երիտասարդ պատմության ուսուցչի համար շատ նորմալ է աշխատել այդ ոլորտում: Եթե նա այդքան անփոխարինելի կադր էր՝ իր կազմակերպչական ունակություններով և անհրաժեշտություն էր առաջացել պաշտոնեական առաջխաղացման՝ նշանակեիք մեկ աստիճան բարձր՝ Սփյուռքի նախարար, որտեղ հնարավորություն կունենար լիարժեքորեն դրսևորելու իր մասնագիտական կարողությունները: Միաժամանակ հասարակությանը կազատեիք տյոտ Հրուշի մշտնջենական ճնշող ներկայությունից:

Հայաստանում արդեն պաշտոնի են նշանակում ծայրահեղ անհասկանալի հայեցակարգով: Կամ իշխանության ամենաբարձր էշելոններ են խցկվում իրենց վաղուց սպառած զառամյալ կադրերը, կամ էլ, ասենք, որևէ գինեկոլոգ կարող է նշանակվել հումանիտար մասնագիտությունների գծով որևէ պաշտոնի: Ու մեզ՝ հասարակ մահկանացուներիս, այդպես էլ անհայտ է մնում, թե կառավարությունը որտեղից է պեղում այդպիսի ունիվերսալ կադրեր, որոնք հարմար են բոլոր տեսակի պաշտոնների համար:

Ինչ վերաբերում է Հայրապետյանի նշանակմանը, ապա դրա իրական դրդապատճառը հայտնի է դառնում, երբ ծանոթանում ենք իր հայտարարագրած գույքին և եկամուտներին: ՀԺ-ի հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ Հայրապետյանն ունի 2 հողամաս, 6 բազմաբնակարան բնակելի շենք և 3 ավտոտնակ, 3 ավտոմեքենա՝ «MERCEDES-BENZ S500L 4 MATIC», «NISSAN TEANA 250XV V6», «TOYOTA RAV 4 2.0 L» մակնիշների:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 130 մլն դրամ և 700 հազար դոլար, ամբողջը միասին՝ ավելի քան 1 մլն դոլար:

Արմեն Հայրապետյանը հայտարարագրել է 8 տեղից ստացված շահաբաժին՝ 65 մլն դրամ և 190 հազար դոլար ընդհանուր արժեքով:

Ահա թե ինչպես է փողի քսակը բարձրացնում մարդու հասակը: Ջհանդամ, թե այդ ամենից համապատասխան ոլորտը հետ է շպրտվում ևս մի քանի տարով: Կարևորը՝ նորանշանակների գրպանը «տաք» լինի՝ դրանից բխող հետևանքներով…

Վարուժան Բաբաջանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված