Արամ Մանուկյանի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում և սալջարդ
Հասարակություն
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հոսպիտալացվել է: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց պատգամավորի որդին՝ Արեն Մանուկյանը:
«Ախտորոշվել է ուղեղի ցնցում, սալջարդ, կան նաև աչքի հետ կապված խնդիրներ»,- ասաց Արեն Մանուկյանը:
Նշենք, որ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ի երեկոյան կիրառված բռնության դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի քննչական բաժնում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել ոստիկանության օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ միջոցներ ձեռնարկել առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքում առկա է նաև տեսանկարահանող սարք, որի տեսագրությունը հետազոտվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու