Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու 

ԵԿՄ «Երիտասարդ Երկրապահ» կազմակերպությունը 10 տարեկան է

Հասարակություն

Դեկտեմբերի 21-ին կայանալու է ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության 5-րդ համագումարը: Այս կառույցի հիմնական նպատակն է երիտասարդության շրջանում սերմանել հայրենասիրությունն ու վառ պահել զոհված ազատամարտիկների հիշատակը' ապրեցնելով նրանց նոր սերնդի միջոցով: ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության նախագահ էդգար Բարսեղյանը ներկայացնում է անցած տարիների կատարած գործունեությունն ու առաջիկա համագումարի նախապատրաստական աշխատանքները` մեկ անգամ ևս հիշեցնելով ազգային հերոս Մովսես Գորգիսյանի թևավոր խոսքը. «Կեցցե´ այն Հայաստանը, որ վաղն է գալու»…

-Պրն. Բարսեղյան, պատմեք 10 տարվա «Երիտասարդ Երկրապահ»-ի անցած ուղու և առաքելության մասին: Ըստ Ձեզ՝ նրա դերը մեր հասարակությունում:

-Երիտասարդ երկրապահն իր ամենօրյա գործով, վարքով, գիտելիքով ու հասարակությունում ծավալած գործունեությամբ միշտ եղել է օրինակելի, կարեկից ու պիտանի անհատ: Երիտասարդ երկրապահի ցանկությունն ու նպատակն է իր երկրի հզորացումն ու առաջընթացը, ամուր սահմաններ ունենալն ու կյանքի գնով հայրենիքի անկախության պահպանումն ու թշնամու համար ահ ու սարսափ լինելը, իր ավագ սերնդի ձեռքբերումները պահել պահպանելը և ավելացնելը: Լինելով Եռասերունդ Երկրապահ Կամավորականների Միության միջին օղակը՝ մենք պետք է նպաստենք երկրապահների սերնդափոխության գործընթացին: Երիտասարդ երկրապահը պատրաստված ու հզոր կամքի տեր մարտիկն է, ով իր մեծերից ժառանգել է պատերազմի հաղթանակ և լավ հասկանում է այդ հաղթանակի արժեքն ու դեռևս փխրուն զինադադարը, որը երբեմն անտեսվում է թշնամու կողմից և շնորհիվ հայ մարտիկի՝ լռեցվում:

Այս 10 տարիների ընթացքում մեր կառույցում ընդգրկվել են հազարավոր երիտասարդներ Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից, Սփյուռքից: Ունենք 70-ից ավելի կառույցներ մայրաքաղաքում և մարզերում, որոնց աշխարհագրությունն օրեցօր ավելանում է: Շնորհիվ մեր համահայաստանյան միջոցառումների մեր շարքերն համալրում են ինչպես ուսանողները, այնպես էլ տարբեր ոլորտներում ակտիվ գործունեություն իրականացնող անհատները: «Երիտասարդ երկրապահ» կառույցը բաժանմունքներ ունի նաև Երևանի մի շարք բուհերում և հանրապետության մյուս քաղաքներում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Մենք պարբերաբար հրատարակում ենք «Երիտասարդ հայ» պարբերականը, որտեղ ավելի մանրամասն ներկայացնում ենք մեր կատարած հայանպաստ աշխատանքները:

-Պրն. Բարսեղյան, ովքե՞ր են այսօր անդամագրվում ԵԿՄ երիտկառույցում:

-Ցանկացած երիտասարդ, ով հայրենասեր է, կարող է անդամագրվել: Մենք մեծ ուրախությամբ բոլորի հետ էլ աշխատում ենք: Մեզ մոտ կուսակցական պատկանելիությանը չեն նայում, այստեղ ամենակարևորը լինես իսկական հայ երիտասարդ: Մեր կառույցը 2004 թվականից մինչեւ այսօր մոտ 10000 անդամ ունի: Ամեն տեղ, որտեղ երկրապահը իր բաժանմունքն ունի նույն բաժանմունքում երիտթևն է գործում:

-Փաստորեն, 18 տարեկանը լրացած յուրաքանչյուր հայ երիտասարդ կարո՞ղ է Ձեզնից մեկը լինել:

-Այո, իսկ մինչև 18 տարեկանը պատանի երկրապահ ակումբն է գործում' 8-18 տարեկանների համար: Բոլորովին վերջերս, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության, կրթության և գիտության նախարարության և Երկրապահ Կամավորականների Միության միջև ստորագրվեց հուշագիր, որով «Պատանի երկրապահ» ակումբն իր գործունեությունը կծավալի ՀՀ բոլոր դպրոցներում: Այս գաղափարն ու ցանկությունը Սպարապետ Վազգեն Սարգսյանինն է եղել, որը դարձավ իրականություն: Երկրապահը միշտ էլ առաջնորդվել է Սպարապետի խոսքերով և այս նախաձեռնությունը Սպարապետի այն խոսքերից էր, որ «Մեր երեխան պետք է դպրոցից իմանա՝ ինքը ով է, որտեղից է գալիս և ուր է գնում»: Մենք բոլորի հետ շփվում ենք ու ասում' ով մեր ազգը սիրում է, հարգում, հայրենասեր է, այստեղ տեղ ունի:

- Որքանո՞վ եք կարևորում այսօր կամովորական երիտասարդական նման խմբեր ունենալը:

- Դա շատ կարևոր է, որովհետև անցած պատերազմը ցույց տվեց, որ երկրապահ տղաները հաղթեցին պատերազմը: Երկրապահ ասելով' նկատի չունեմ միայն մեր ԵԿՄ-ի անդամները, ցանկացած կռվող տղա էլ երկրապահ է, ինչպես մեր Զորավար, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն է ասում. «Սահմանին ծնված երեխան արդեն երկրապահ է»:

- Բայց պատերազմի թոհուբոհի միջով անցած ծնողի համար այսօր դժվար է ընկալել, որ կրկին կամավորական խմբեր են ձևավորվում:

- Դժվար է երիտասարդների համար, որովհետև նրանք պատերազմ չեն տեսել: Իսկ ավագ սերնդի համար ինչո՞ւ է դժվար ընկալելը, ո՞վ չի հիշում, որ երկրապահը պատերազմ գնաց:

- Լինելով' ԵԿՄ երիտկառույցի ղեկավարը' Ձեր ուսերի վրա կրում եք մեծ պատասխանատվություն, որ Աստված մի արասցե, եթե վաղը պատերազմ լինի, առաջամարտիկներից մեկը Դուք եք լինելու: Խորհե՞լ եք այս ամենի մասին:

- Այդ հարցը շատ է շոշափվել, և երբ նման խոսակցություն է լինում, իրար ենք նայում ու ասում' բա ո՞վ գնա: 100 տոկոս վստահ եմ, երբ ես առաջին գիծ գնամ, բոլորն իմ կողքին են լինելու: Այնպես չէ, որ այսօր բոլորին ասում ենք պատրաստվեք, գնում ենք կռիվ, բայց հայրենասիրությունը նաև դրանով է պայմանավորված' մեր հայրենիքին եթե ոչ մենք, ապա ո՞վ գա տեր կանգնի: Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ Երիտասարդ և Պատանի երկրապահներն են լինելու այս երկրի տերերը:

-Առաջիկայում Ձեր կառույցի հոբելյանական 5-րդ համագումարն է լինելու: Պատրաստվո՞ւմ եք:

-Այո, մեր 10-ամյա գործունեությունն ու 5-րդ համագումարը նշանակալից է կազմակերպության անդամների համար: Նրանցից յուրաքանչյուրը ներգրավված է այս կամ այն հանձնաժողովի կազմում, նախապատրաստական աշխատանքները շատ ակտիվ փուլում են: Մեր համագումարը տոն է մեզ համար, դա մեր միասնության, ամրության ու փոխադարձ բարեկամության, ընկերության 10 տարիների աշխատանքի արդյունքն է, որը համագումարի տեսքով ևս մեկ անգամ կվերաիմաստավորվի: Հպարտ ենք անցած տարիների ձեռբերումով ու հաջողություններով:

-Որպես երիտկառույցի ղեկավար' ի՞նչ կհորդորեք կամ կցանկանաք հայ երիտասարդին:

Ամենաշատը ցանկանում եմ, որ մեր երիտասարդությունը կիրթ լինի: Ինչքան երիտասարդները կրթված են, այնքան մեր սերունդն ավելի հզոր ու ուժեղ կլինի: Հաջորդ սերունդը նախորդից պիտի ավելի զարգացած լինի: Մեր հիմնական նպատակն այն է, որ մարդիկ իրենց ընտանիքը սիրելով' հասկանան, որ հայրենիքն իրենց ընտանիքից է սկսվում: Իսկ այսօր վատն են խոսում, շատ քիչ երիտասարդներ կտեսնես, որ իրենց երկրի մասին լավ բան ասեն: Լավ, մի՞թե մեր երկրում մի դրական իրադարձություն չի լինում, այդքան վատի մեջ մեկ-մեկ էլ լավն ասեք: Կարծես բամբասկոտ կանայք լինեն, չեմ ասում, թե մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է, բայց պետք էլ չէ այդպես, որովհետև 4 կողմից թշնամիներով ենք շրջափակված: Դա ճիշտ չէ, դրսի համար մենք պետք է պահենք մեզ և մեր երիտասարդներն էլ պետք է հասկանան, որ միայն փողոց դուրս գալով ու գոռալով չէ: Հավերժ խավարից բողոքելու փոխարեն, գոնե մեկ մոմ վառեք: Մեր երիտասարդությունը պետք է վառ պահի մեր ավագ եղբայրների, մեր հայրերի ու պապերի անցած հերոսական ուղին, փառապանծ հաղթանակը, և Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ բոլոր զոհված հերոս տղաների հիշատակը: Ես իմ երեխաների ձեռքը բռնած գնում եմ Եռաբլուր պանթեոն զբոսնելու: Սա այնպիսի վայր է, որ պետք է բոլորը գնան ու հերոսներին ճանաչեն անուն առ անուն: Շիրմաքարերին կարդում ես անունները ու գալիս համացանցում և գրքերում իրենց մասին այնպիսի պատմություններ ես գտնում, որ մարմինդ փշաքաղվում է: Մեր կառույցն առաջնորդվում է հետևյալ կարգախոսով՝ վերևում Աստված, ներքևում մեր ծնողներն ու երեխաները և մեր անկախ Հայրենիքի պաշտպանությունը: Մաղթում եմ մեր երկրին խաղաղ երկինք, թող պատերազմ չլինի, պատերազմի դեպքում էլ, ինչպես Զորավար Մանվել Գրիգորյանն է ասում. «Մենք Բաքվում գործեր ունենք անելու»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին
Ամենադիտված