Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանին
Հայաստան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունին: Նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ' մաղթելով նրան նորանոր հաջողություններ պատասխանատու առաքելության մեջ, և հույս է հայտնել, որ հայ-չինական ռազմաքաղաքական երկխոսությունը կշարունակվի երկկողմ հարաբերությունների ամրապնդման և համագործակցության ոլորտների ընդլայնման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից