«Հրապարակ». Իշխանությունը շատ անհանգիստ է. այսօր Եռաբլուրում ազատամարտիկների մեծ հավաք է տեղի ունենալու
Հայկական Մամուլ
Այսօր Եռաբլուրում ազատամարտիկների մեծ հավաք է տեղի ունենալու: Այդ մասին հայտարարվել էր դեռ դեկտեմբերի 10-ի հանրահավաքին՝ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի կողմից: Մենք տեղեկացանք, որ Եռաբլուր են ժամանելու նաև մարզերից, ազատամարտիկներին խիստ վրդովվեցրել են իրենց մարտական ընկերների նկատմամբ կատարվող բռնությունները: Հավաքին մասնակցելու են նաև Ժիրայր Սեֆիլյանը, Ռուբեն Գևորգյանն ու Ազատամարտիկների դաշինքին չմիացած այլ ջոկատների ներկայացուցիչներ, որոնք հայտարարելու են շարժմանը միանալու մասին: Գրում է «Հրապարակ»-ը:
Ազատամարտիկների բացօթյա խորհուրդը տեղի կունենա ժամը 12-ին: Մենք տեղեկացանք նաև, որ իշխանությունը շատ անհանգիստ է այս հավաքի հետ կապված, և երեկ երեկոյան պաշտպանության նախարարությունում շտապ նիստ էին հրավիրել՝ քննարկելու ստեղծված վիճակն ու անկանխատեսելի զարգացումները կանխելու տարբերակները»։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից