Պեկին. Արոնյանը հաղթեց ադրբեջանցիներին
Սպորտ
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Պեկինում շարունակվող Համաշխարհային մտավոր խաղերի կայծակնային խաղում (բլից) 10 տուրից միայն մեկում պարտվեց:
Հայ գրոսմայստերը պարտության մատնեց ադրբեջանցիներ Մամեդյարովին, Ռաջաբովին, ինչպես նաև Պոնոմարյովին, Նեպոմնյաշչիին, Դոմինգեսին: Ոչ-ոքի է խաղացել Բակրոյի, Վան Հաոյի, Գրիշչուկի հետ, պարտվել է Իվանչուկին:
Արոնյանը 7 միավորով առաջին տեղը կիսում է Իվանչուկի և Լեյկոյի հետ:
Բլից պարտիաները կշարունակվեն վաղը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ