Վարդենյաց լեռնանցքում երկկողմանի մերկասառույց է
Հայաստան
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արագածի, Ապարանի, Արթիկի,Գավառի, Սևանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում երկկողմանի մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար