Արտակարգ դեպք Երևանում. բեռնատարը բախվել է ավտոաշտարակին, վարորդն ու աշխատակիցը շպրտվել են մեքենայից (լուսանկար). shamshyan.com
Արտակարգ Պատահար
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00- սահմաններում DAV մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարի վարորդ, Վրաստանի քաղաքացի, 44-ամյա Նատաշիձե Գելագուրամին, Երևան -Արմավիր ավտոճանապարհի Երևանյան խճուղու հատվածում՝ «Ռենեսանս» կահույքի սրահի հարևանությամբ, բախվել է Reno մակնիշի ավտոաշտարակին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոաշտարակի վրայից աշխատակիցն ու վարորդը շպրտվել են ներքև, ինչի հետևանքով նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են էրեբունի բժշկական կենրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Շարունակությունը՝ այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու