Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ռուբեն Հայրապետյանը բացահայտեց Ծառուկյանի «քաղաքական ֆենոմենը»

Վերլուծական

Երկար ժամանակ չէի տեսել նման անկեղծ ու շիտակ հարցազրույց:

Երեկ Սաթիկ Սեյրանյանի «Ռէվոլուցիա» ծրագրի հյուրը ՀՖՖ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն էր, ով իրեն բնորոշ անմիջականությամբ՝ գնահատականներ տվեց նաև ներքաղաքական զարգացումներին:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախագահական հավակնությունների մասին երկու հակադիր մոտեցումներ եմ լսել: Նրա կողմնակիցները ոգևորված են վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ֆենոմենով, ով, ըստ էության, բացառապես փողի ու պոպուլիզմի շնորհիվ կարողացավ ազդել Վրաստանի ընտրողների քաղաքական կողմնորոշումների ու տրամադրությունների վրա: Հիմա ես չեմ խոսում պարոնայք Ծառուկյանի ու Իվանիշվիլիի մենթալիտետային տարբերությունների կամ նրանց փողերի տարբեր ծագումնաբանության մասին՝ դա թողելով մեկ այլ զրույցի համար. ընդամենն արձանագրում եմ այն նախադեպը, որը ոգևորել է ԲՀԿ նախագահի քաղաքական հավակնությունների ջատագովներին:

ԲՀԿ առաջնորդի նախագահական հավակնությունն ունի նաև ընդդիմախոսներ: Նրանք մարդիկ են, ովքեր սկզբունքորեն դեմ են կապիտալի ու քաղաքականության վտանգավոր սերտաճմանը՝ անկախ այն հանգամանքից, որ նրանց մի մասը գնահատում է Գագիկ Ծառուկյանի անձնական որոշ հատկանիշներ:

Սակայն իրար հակադրվող իրարամերժ տեսակետների համատեքստում՝ չէի լսել ավելի դիպուկ տեսակետ, որը երեկ արտահայտեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Ես էլ եմ մասնակցելու: Տեսեք՝ ինչ արկածախնդիրներ են քաղաքական դաշտում: Գագիկ Ծառուկյանն ասել է՝ 5 թեկնածու ունի, հնարավոր է՝ մեկն էլ ես եմ, ինչո՞ւ չէ, ինչո՞ւ ոչ: Ուղղակի մեր տեսակը փորձանք է դառնալու էս երկրի գլխին։ Երբ փողն է սկսում դեր խաղալ նախագահ դառնալու համար, դա արդեն խնդիր է, որը վտանգավոր է մեր երկրի ու հասարակության համար»,- ասել է նա։

Այս գնահատականի մեջ երկու շատ կարևոր ենթատեքստ կա՝ անկախ այն հանգամանքից, թե յուրաքանչյուրս ինչպիսի վերաբերմունք ունենք այն հնչեցնողի հակասական գործունեության վերաբերյալ:

Առաջինն այն է, որ Ռուբենն արկածախնդրություն է համարում օլիգարխների նախագահական հայտը, որովհետև դա ակնհայտորեն խորհրդանշում է քաղաքական հարաբերությունների նշաձողի վտանգավոր անկումը: Օլիգարխը մարդ է, ով կարող է ունենալ մարդկային հրաշալի հատկություններ, բիզնես տաղանդ, նույնիսկ կատարել բարեգործություններ, սակայն նա չի կարող ունենալ քաղաքական կայուն սկզբունքներ, արժեքային համակարգ ու որ ամենակարևորն է՝ իր տեսակով խրախուսում է հասարակության սպառողական տրամադրությունների, հոգեբանության խրախուսումը, ինչը, մեղմ ասած, վտանգավոր է որևէ երկրի, նրա զարգացման համար: Ի դեպ, նույն հարևան Վրաստանում մարդիկ հասկացել են, որ Իվանիշվիլիի փողերը ու դրանց վրա կառուցված պոպուլիստական խոստումները որևէ առնչություն չունեն այն հիմնահարցերի իրական լուծման հետ, որոնք ծառացած են երկրի առաջ:

Այստեղից էլ երկրորդ հետևությունը՝ օլիգարխի քաղաքական միակ կապիտալը, արժանիքն այն է, որ նա ունի փող, ըստ այդմ՝ ընտրողին կողմնորոշելու է ոչ թե իր ծրագրերով, իրական կամ անիրական խոստումներով, այլ փողով: Եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա օլիգարխի քաղաքական ազդեցությունը ճիշտ այնքան է, թե որքան ընտրող նա կարող է գնել:

Եթե գալիք նախագահական ընտրություններում օլիգարխները մասնակցեն ընտրություններին, ես միանգամայն համաձայն կլինեմ Հայրապետյանի հետ, որ իրենց «տեսակը փորձանք է դառնալու էս երկրի գլխին»:

Այդ պարագայում՝ մենք գործ կունենանք ոչ թե քաղաքական ընտրության, այլ քաղաքական աճուրդի հետ, որի մասնակիցները բացահայտորեն գնում են ընտրողների քվեները՝ սակարկելու ու դրանց արժեքը նսեմացնելու միջոցով:

Սուրեն Սուրենյանց

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված