Ոչ իշխանական ուժերը բոյկոտել են ԱԺ նիստը
Քաղաքական
Ազգային ժողովը քսան րոպե ընդմիջումից հետո սկսեց աշխատանքները: Գալուստ Սահակյանը խնդրեց բոլոր խմբակցությունների ղեկավարներին պատրաստել համատեղ տեքստ, որը կարող է հրապարակվել խմբակցությունների ղեկավարների ստորագրությամբ:
«Կարող եք 18:30-ից հետո հրավիրել արտահերթ նիստ: Այն, որ խոսքն այս արտահերթ նիստն ընդհատելու մասին է, դա օրենքների հետ որևէ աղերս չունի, դա անհնարին գործընթաց է: Միևնույն ժամանակ, եթե համագործակցում ենք, փորձում ենք համատեղ լուծումներ գտնել, յուրաքանչյուր ձախողում մեր կողմից կդիտարկվի որպես ԱԺ աշխատանքների ձախողում»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Վարման կարգով ձայն խնդրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «ԱԺ նախագահի մոտ քննարկեցինք այս հարցը, որ անհրաժեշտ է արտահերթ նիստ, որպեսզի քննարկվի ստեղծված իրավիճակը: Մենք շատ էինք կարևորում դա: Միաժամանակ, նկատի ունենալով, որ քանի դեռ այս հարցը չի քննարկվել՝ մենք օգտակար չենք գտնում, որպեսզի անդրադառնանք այս արտահերթ նիստի օրակարգին և մենք՝ «Ժառանգությունը», ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀԱԿ-ը բոյկոտում ենք նիստը»,- հայտարարեց Ռուբեն Հակոբյանը:
Դրանից հետո «Ժառանգության», ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի ու ՀԱԿ-ի պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու