«Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին 

Հայաստանի կառավարությունը հստակ քայլեր է ձեռնարկում էլեկտրոնային հասարակության զարգացման ուղղությամբ

Հասարակություն

Երևանում այսօր աշխատանքներն է սկսել «Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» համաժողովը, որով ազդարարվել է «Էլեկտրոնային Հայաստան» ծրագրի ավարտը: Այն կազմակերպվել էր ՀՀ կառավարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համատեղ ջանքերով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որն ընթերցել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը.

«Հարգելի՛ գործընկերներ,

Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն ողջունում եմ «Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագրի ավարտն ազդարարող համաժողովի բոլոր մասնակիցներին: Այս համաժողովը մենք դիտում ենք որպես պատեհ հնարավորություն՝ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը ոլորտում կատարված փոփոխությունների մասին և մատնանշելու այն նոր խնդիրները, որոնք ի հայտ եկան էլեկտրոնային հասարակության զարգացման ճանապարհին:

Վերջին երկու տարվա ընթացքում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող այս նախագիծը Հայաստանում էլեկտրոնային կառավարման զարգացման անբաժան մաս է կազմել, ինչի շնորհիվ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացումը Հայաստանում թևակոխել է որակապես նոր փուլ:

2010թ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնեց էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագիր՝ համաձայն միջազգային լավագույն չափորոշիչների։ Ծրագրի նպատակն էր ստեղծել մի այնպիսի միջավայր, որտեղ նվազագույնի կհասնի քաղաքացի-պետական պաշտոնյա շփումը, ինչի արդյունքում կնվազեն կոռուպցիոն ռիսկերը, կապահովվի մատուցվող ծառայությունների բարձր որակ և հասանելիություն։

Այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի բնակչության 67 տոկոսն օգտվում է համացանցից, իսկ ընտանիքների հասանելիության աստիճանը համացանցին էլ ավելի բարձր է՝ 82 տոկոս: Սա արդեն համեմատական ցուցանիշ է Եվրոպական միության երկրների կտրվածքով և տարածաշրջանում բարձր ցուցանիշներից մեկն է: Գոհունակությամբ եմ նշում, որ համացանցի հասանելիությունը գրեթե նույնն է Հայաստանի ողջ տարածքում. մարզերի բնակիչները մայրաքաղաքի բնակիչների հետ հավասարապես օգտվում են համացանցից:

2014թ. ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարության պատրաստվածության ինդեքսով Հայաստանն զբաղեցրել է 61-րդ տեղը, ինչն զգալի առաջընթաց է նախորդ ցուցանիշի համեմատ՝ 2012թ.՝ 94-րդ տեղ:

Հարգելի՛ ներկաներ,

Մեկ այլ նշանակալից բարեփոխում ենք համարում քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգի ներդրումը: Դա նաև կարևոր քայլ է էլեկտրոնային նույնականացման համակարգի բարելավման գործում: Էլեկտրոնային նույնականացման ամբողջական համակարգի ներդրմանը զուգահեռ պետք է ապահովվի նաև անձնական տվյալների պաշտպանությունը և դրանց անվտանգությունը: Այս առումով կարևորում ենք ծրագրում ներգրավված փորձագետների դերը համապատասխան օրենսդրական փոփոխությունների մշակման գործում:

Իրականացվող հիմնարար բարեփոխումներին զուգահեռ «Էլեկտրոնային Հայաստան» ծրագիրն զգալիորեն ընդլայնել է հասարակական սպասարկման հատվածը: Առանձնապես կարևորում ենք ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների էլեկտրոնային համակարգի ստեղծումը: Մշակված համացանցային լուծումների շնորհիվ, օրինակ, հնարավոր է դարձել առցանց տեղեկանալ վարորդների կողմից խախտումների արդյունքում առաջացած տուգանքների վերաբերյալ տեղեկատվությանը և վճարումների կատարմանը համացանցի միջոցով:

Այս դրական միտումների հետ մեկտեղ պետք է նշեմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման պատկառելի ներուժը դեռ ամբողջությամբ իրացված չէ, քանի որ էլեկտրոնային ծառայություններից օգտվողների թիվը դեռևս փոքր է: Այս առումով մենք դեռ անելիքներ ունենք:

Հարգելի՛ մասնակիցներ,

«Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը՝ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության հաջողված նախաձեռնություններից է: Հայաստանի կառավարությունը հստակ քայլեր է ձեռնարկում էլեկտրոնային հասարակության զարգացման ուղղությամբ, և այս գործում մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության և այլ դոնորների աջակցությունը: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպություններին, ընկերություններին և փորձագետներին՝ այս ծրագրի իրականացման ուղղությամբ ներդրված ջանքերի և նշանակալի արդյունքների հասնելու համար»:

Այնուհետև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը հանդես է եկել «Էլեկտրոնային պատրաստություն-2014» զեկույցով, որում ներկայացրել է Հայաստանում տեղեկատվական հասարակության զարգացման ներկայիս մակարդակը, էլեկտրոնային ծառայությունների արդի զարգացումները մեր երկրում, ինչպես նաև ապագա ձեռնարկվող քայլերը: Համաժողովին մասնակցող եվրոպացի փորձագետներն էլ իրենց զեկույցներում անդրադարձել են Եվրոպայում էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային ժողովրդավարության զարգացումներին: Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել է նաև «e-citizen.am» էլեկտրոնային պորտալը:

«Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը մեկնարկել է 2012 թ. (տևողությունը' 24 ամիս): Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, արժեքը 1.4 մլն եվրո է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր Փենեսյան
Ամենադիտված