«Մանչեսթեր Յունայթեդը» Բեյլին ձեռք բերելու համար պատրաստ համաշխարհային տրանսֆերային նոր ռեկորդ սահմանել
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է պայքարել Գարեթ Բեյլի համար: Ինչպես տեղեկացնում է sport.es-ը, անգլիական ակումբը պատրաստ է համաշխարհային տրանսֆերային նոր ռեկորդ սահմանել՝ «Ռեալին» Բեյլի համար վճարելով 88 մլն ֆունտ (ավելի քան 110 մլն եվրո):
Նշենք, որ գործող ռեկորդը` 100 մլն եվրո, պատկանում է Մադրիդի «Ռեալին», ով 2013թ-ի ամռանը «Տոտենհեմից» ձեռք է բերել Գարեթ Բեյլին:
Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը մադրիդյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 խաղի, հեղինակել 9 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու