Պետք է հարմարվենք այն բանին, որ հիմա յուրաքանչյուրը «Բորուսիային» խորհուրդ է տալիս. Կլոպ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսի խոսքերը: Վերջինս նշել էր, որ դորտմունդցիներին անհրաժեշտ է «Բավարիայի» մարզական տնօրեին՝ Մատիաս Զամերի պես մեկը:
«Մենք պետք է հարմարվենք այն բանին, որ հիմա յուրաքանչյուրը «Բորուսիային» խորհուրդ է տալիս: «Բորուսիան» Զամերի պես մասնագետի կարիք չունի: Դա կնշանակեր, որ մեզ անհրաժեշտ է մեկը, ով կտրամադրի ֆուտբոլիստներին, սակայն «Բորուսիան» տրամադրվածության հետ ոչ մի խնդիր չունի»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sport1-ը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 15 տուրից հետո դորտմունդցիները 14 միավորով 16-րդ տեղում են:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու