Մնջոյանի անվան օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում հրդեհ է բռնկվել
Արտակարգ Պատահար
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 16-ին' ժամը 10.12-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ա. Ահարոնյան փողոցի թիվ 6 հասցեում' «Իզմիրլյան»-բժշկական կենտորնի լաբորատորիայի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻԱԽ-ն և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Լ. Մնջոյանի անվան օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում' չգործող երկհարկանի շինության 2-րդ հարկում, մոտ 20 քմ տարածքով, այրվում է թորման սարքավորումները տաքացնող հեղուկ (ձեթ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.33-ին, մարվել' 10.42-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու