Հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարերում
Սպորտ
Հովհաննես Գաբուզյանը՝ Իտալիայում
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Իտալիայի Միլան քաղաքում անցկացված Կրեսպիի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և 28 մասնակիցների մեջ գրավեց չորրորդ տեղը: 7 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Էդուարդաս Ռոզենտալիսը (Լիտվա):
Իսկ այժմ Գաբուզյանը մասնակցում է Իտալիայի մեկ այլ քաղաքում՝ Պադովայում սկսված օփենին: Երկու տուրից հետո Հովհաննեսը վաստակել է 2 միավոր և յոթ այլ շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը:
Լիլիթ Մկրտչյանը՝ Վրոցլավում
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում շրջանային կարգով անցկացվող կանանց մրցաշարում վեց տուրից հետո 4 միավորով գլխավորում է աղյուսակը:
Վարուժան Հակոբյանի հաղթանակը
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆի Լոուրենս քաղաքում անցկացված մրցախաղում 4,5:1,5 հաշվով պարտության մատնեց ամերիկացի գրոսմայստեր Խուլիո Բեքերային. տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ