Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում «Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան ԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքները Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Հորդանանում զինված հարձակում է տեղի ունեցել Եվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. Politico 

Շմայսի վարորդը՝ Արամ Մանուկյանին ծեծելու մասին

Հայկական Մամուլ

ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ հարձակում գործած Արամ Սվազյանը 2011 թվականին Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է երեք տարի ազատազրկման՝ մաքսանենգության մեղադրանքով: 

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Գրում է «ՀԺ»-ն:

«Սվազյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ 2010 թվականին փորձել է Դուբայ-Երեւան չվերթով մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծել ադամանդներ՝ 68 միլիոն 859 հազար ՀՀ դրամ արժողությամբ: ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին 2011 թվականի մայիսի 26-ի ԱԺ որոշմամբ Արշակ Սվազյանը ազատվել է պատժի կրումից: Հետաքրքիր է, որ նախաքննության եւ դատաքննության ընթացքում Սվազյանը կալանքի տակ չի եղել եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել բնակության վայրից չհեռանալու ստորագրությունը: Հիմա էլ, Արամ Մանուկյանի դեմ հարձակման գործով, Սվազյանը գտնվում է ազատության մեջ, որովհետեւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կրկին ստորագրությունը՝ բնակավայրից չբացակայելու մասին: Պատճառն այն է, որ պատգամավորի դեմ հարձակման դեպքով գործ է հարուցվել մի հոդվածով, որով առավելագույն պատժաչափը երկամսյա կալանքն է:

***

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու մեջ կասկածվող 41-ամյա Արշակ Սվազյանը ազատ է արձակվել. վերջինս քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Այս մասին երեկ, ի պատասխան մեր հարցի, ասացին ՀՀ քննչական կոմիտեից: Գործով որպես կասկածյալ ներգրավված Արշակ Սվազյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն դեկտեմբերի 14-ին՝ ժամը 7.30-ի սահմաններում, Երեւանի Ծովակալ Իսակովի 30 հասցեից: Պատգամավոր Արամ Մանուկյանը հարձակման էր ենթարկվել դեկտեմբերի 11-ի երեկոյան: Միջադեպը տեղի էր ունեցել շենքի մուտքում. երբ պատգամավորը մտել է շքամուտք, կասկածյալը հարվածել է նրա դեմքին եւ դիմել փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրգործ՝ ՀՀ ՔՕ 117 հոդվածով (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը՝ առավելագույն պատժաչափը երկամսյա կալանք):

Արշակ Սվազյանը եւ նրա երկու երեխաները հաշվառված են Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում, բայց բնակվում են Երեւան քաղաքում, Հարավ-Արեւմտյան Բ-1 թաղամասում (Րաֆֆու փողոց): Նրանց շենք մուտք գործելու համար անհրաժեշտ էր ծածկագիր հավաքել: Մեր այցելության պահին Արշակ Սվազյանը տանը չէր, մեզ դիմավորեց դուստրը, ով ասաց, որ հայրն ազատ արձակվելուց հետո դեռ տուն չի գնացել: Պատասխանելով մեր մի քանի հարցերին՝ դուստրն ասաց, որ հայրը Մոսկվայում բիզնես ունի, գնում-գալիս է: Թե ի՞նչ բիզնեսի մասին է խոսքը՝ մանրամասնել չցանկացավ: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց դստեր միջոցով կապ հաստատել Արշակ Սվազյանի հետ: Նա մեր զրույցում խոստովանեց, որ ինքն է դեկտեմբերի 11-ի ուշ երեկոյան հարվածել պատգամավոր Արամ Մանուկյանին: Հարվածելու պատճառը, ըստ նրա, այն էր, որ Մանուկյանը հայհոյել է իր հրամանատարին (Սերժ Սարգսյանին - հեղ.): Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 24-ին Աբովյանում ոչ իշխանական եռյակի առաջին մարզային հանրահավաքի ժամանակ Արամ Մանուկյանն ասել էր. «Բայց կա մի ուրիշ ժողովուրդ, որի համար ես հպարտ եմ, դա ձեր տեսակն է, որ ասում է՝ Սերժի տիրոջ մերն էլ, Սաշիկինն էլ, Միշիկինն էլ, երկրի տերը ես եմ»:

Շարունակելով իր խոսքը՝ Սվազյանն ասաց. «Ես ազատամարտիկ եմ, 1989 թվականին մասնակցել եմ պատերազմի, իմ հրամանատարը եղել է ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը: Ռուսաստանում էի, երբ ինտերնետով տեսա Արամ Մանուկյանին, լսեցի իր հայհոյանքները իմ նախագահի հասցեին, ինչի դա քի՞չ բան է մի հատ հայրենասիրական ապտակ հասցնելու համար: Եկա Հայաստան, ու պահը ստացվեց: Եթե պետք լինի նստել, ես կնստեմ, սա թասիբի հարց էր»: Մեր հարցին, թե ինչպե՞ս է իմացել Արամ Մանուկյանի բնակության հասցեն, Սվազյանը ասաց, թե մանրամասն այդ մասին ցուցմունք է տվել եւ ոչինչ չունի ավելացնելու»,- գրում է թերթը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ39-ամյա տղամարդը ձերբակալվել է անցորդների ուղղությամբ կրակելու կասկածանքով․ վիրավորների մեջ է նաև 12-ամյա երեխաԳերմանիան «ինտենսիվ լրտեսության» թիրախում է․ Մերցը՝ ռուսական հետախուզության մասինԱվտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրությանՍերբիայում ուսանողական շարժումը մարտահրավեր է նետել Վուչիչի՝ 12-ամյա իշխանությանըԱԷԿ-ի ԺՊ է նշանակվել․ Ալիեվն ամրապնդում է Բաքվի դիրքերը ԵվրոպայումՌուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են 540 ռազմագերի․ յուրաքանչյուր կողմ վերադարձրել է 270 զինծառայողիԱՄՆ-ն քննարկում է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության խորացման հնարավորություններըEconomist. Մասկը սահմանափակել է Starlink-ի գործունեությունը Կիևին պատժելու համարԱվտովթար Գեղարքունիքում․ բախվել են «Lexus»-ն ու «Լադա»-ն, նախնական տվյալներով՝ տուժածներ չկանՍտեփանավանում ընտրակաշառքի գործով ևս 10 անձ է ձերբակալվել․ մեղադրյալների թիվը հասել է 24-իԻսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ«Օպելում» հայտնաբերվել են թմրանյութի նմանվող նյութեր․ 59-ամյա տղամարդը կալանավորված էԱվարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՉինաստանը հայտարարել է Շտայնմայերի և Սի Ծինփինի միջև հոկտեմբերի վերջին հանդիպման մասինԹանոսի ձեռնոցը կհայտնվի աճուրդում․ այն զարդարված է վեց իրական թանկարժեք քարերովԻտալացի քահանան միջնամատ է ցույց տվել Միլանում անկարգությունների մասնակիցներինBloomberg. Արևային վահանակները Նիգերիայում դարձել են հարսանեկան սովորական նվերՔաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութ․ փորձարկումը ցույց է տվել մահվան ռիսկի 42%-ով նվազումՄրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Ամենադիտված