Ռոնալդուն իր գոլերը պահել է եզրափակչի համար. Անչելոտի
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում իր թիմի հաղթանակը «Կրուս Ասուլի» (4:0) նկատմամբ:
«Խաղը հեշտ չէր, սակայն մեր թիմը լավ խաղաց և հաղթանակ տոնեց: 2:0 հաշվի ժամանակ Կասիլյասի հետ մղած 11 մետրանոց հարվածը առանցքային պահ էր: Իկերը հիանալի խաղաց այդ դրվագում: Ռոնալդուն արդյունավետ գործեց և շատ օգնեց թիմին՝ չնայած գոլ չխփեց: Կարծում եմ՝ նա գոլերը պահել է եզրափակչի համար»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Football Espana-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու