«Ժողովուրդ». Քաղավիացիայի նախկին պետի որդու մահը բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս
Հայկական Մամուլ
Երեկ հայտնի դարձավ, որ նախորդ օրը՝ վաղ առավոտյան, Շենգավիթ վարչական շրջանում` Կաշեգործների փողոցում գտնվող տնակում, հայտնաբերվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Սամվել Մարգարյանի որդու՝ 26-ամյա Սուրեն Մարգարյանի դին: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Վերջինիս մահը բազմաթիվ կասկածների և վարկածների տեղիք է տալիս: Ընդհանուր պատկերն այնպիսին է, որ կարելի է կարծել, թե երիտասարդը ինքնասպանություն է գործել: Սակայն լուրջ կասկածներ կան, որ երիտասարդին սպանել են և փորձել այն որպես ինքնասպանություն ներկայացնել:
Ուշագրավ է, որ երիտասարդը մինչ այս դեպքը բաց նամակ է գրել ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին և օմբուդսմենին՝ խնդրելով օգնել իրեն՝ ապօրինություններից ազատվելու և կյանքին սպառնացող վտանգները չեզոքացնելու համար: Սակայն ոչինչ չի արվել: Արդյունքում՝ նրան գտան մահացած: Տեղեկացնենք, որ 26-ամյա երիտասարդը մինչև 2010 թվականն աշխատել է «Արմավիա» ավիաընկերությունում որպես օդաչու:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել