«168 Ժամ». Այս օրերին արժեզրկվում է ոչ թե հայկական դրամը, այլ ՀՀ քաղաքացու կյանքը
Հայկական Մամուլ
Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգում տարիներ շարունակ ամենաշատը հնչած գնահատականն այն է, որ մարդիկ, քաղաքացիները կորցրել են վաղվա օրվա նկատմամբ հույսը և հավատը: Հենց դա է ամենամեծ չափով արտագաղթի ամենախորքային պատճառը: Գրում է «168 Ժամ»-ը:
Այն, ինչ վերջին շաբաթներին կատարվում է Հայաստանում՝ կապված դրամի փոխարժեքի գահավիժման և ժամ առ ժամ արձանագրվող թանկացումների հետ, մարդկանց զրկել է ոչ միայն վաղվա, այլև անգամ այսօրվա նկատմամբ հավատից:
Քաղաքացիները լսում են խուճապի չմատնվելու մասին՝ իշխանությունների կոչերը, բայց մինչ փորձում են հետևել կոչերին, բանկերում, տարադրամի փոխանակման կետերում ու խանութներում հերթական արժեզրկումն են արձանագրում:
Իրականում այս օրերին արժեզրկվում է ոչ թե հայկական դրամը, այլ ՀՀ քաղաքացու կյանքը, ոչ թե արժեզրկվում, այլ, ինչպես երեկվանից իշխանության ներկայացուցիչներն են հայտարարում՝ գերարժեզրկվում է ժամ առ ժամ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել