Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Ռումին դիվանագետը Հայաստանի մասին իր գրքում անդրադարձել է ԼՂ հակամարտության և Ցեղասպանության թեմաներին

Գիտություն և Մշակույթ

Բուխարեստում լույս է տեսել ռումին դիվանագետ և պատմաբան Դորին Չիմպոեշուի «Հայաստանը խորհրդարանի ահաբեկչական հարձակումից հետո. Դիվանագիտական առաքելություն Երևանում (2002-2005թթ.)» աշխատությունը: Հեղինակը, որ մասնագիտությամբ պատմաբան և դիվանագետ է, երկար տարիներ դիվանագիտական ծառայության մեջ է եղել Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Մոլդովայում, իսկ 2002-2005թթ.' Հայաստանում Ռումինիայի դեսպանո ւթյունում:

Դորին Չիմպոեշուն գիրքը նվիրել է «մեկ դար առաջ Ցեղասպանության ընթացքում Օսմանյան Թուրքիայի կողմից սպանված մեկուկես միլիոն հայերի հիշատակին»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հիմնվելով ձեռքի տակ եղած փաստական նյութերի և դիվանագիտական զեկույցների վրա' հեղինակը Հայաստանի մասին հակիրճ պատմական տեղեկանքից հետո բավականին անաչառ կերպով ներկայացնում է այդ տարիների Հայաստանի ներքին կյանքը, ժողովրդավարության դեգերումները, իշխանություն- ընդդիմություն դիմակայությունը, ներհայաստանյան զարգացումների վերաբերյալ եվրոպական կառույցների դիտարկումները և արձագանքները: Աշխատության մեջ ծավալուն տեղ է հատկացված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայոց ցեղասպանությանը և հայ-թուրքական հարաբերություններին, որտեղ հեղինակը իրադարձություններին զուգընթաց ներկայացնում է կողմերի դիրքորոշումներն ու տեսակետները, ինչպես նաև մասնագիտացված կառույցների և միջազգային հանրության վերաբերմունքը:

Մնալով հարազատ փաստական նյութին' հեղինակը երբեմն անում է եզրակացություններ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ գրում է. «Ուժի կիրառման սպառնալիքով միակողմանի զիջումներ կորզելու Ադրբեջանի փորձերը դատապարտված են ոչ միայն ի սկզբանե, այլ շարունակում են մնալ հակամարտության փոխզիջումային լուծում գտնելու հիմնական խոչընդոտը: Լեռնային Ղարաբաղը ոչ մի ապագա չունի որպես Ադրբեջանի մաս, անկախ լուծումից' այն պետք է բխի Ղարաբաղի բնակչության կամքից: Այս է ինքնորոշման իրավունքի էությունը: Ադրբեջանը ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական կամ բարոյական տեսակետից չի կարող հավակնություններ ունենալ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»:

Ռումին դիվանագետի մոտ ոչ մի կասկած գոյություն չունի նաև Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի տարածքային, նյութական ու մարդկային կորուստների հարցում: Ցեղասպանության ճանաչման և հայ-թուրքական բարդ հարաբերությունների կարգավորման հարցերը նա ներկայացնում է միջազգային և տարածաշրջանային արդի դիվանագիտական-քաղաքական իրողությունների միջավայրում:

Աշխատության մեջ տեղ է հատկացված նաև հայկական սփյուռքին, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների դինամիկային: Վերջում կցված են մի քանի հավելվածներ և լուսանկարների շարք:

Դորին Չիմպոեշուի աշխատությունը, որը հիմնականում հիմնված է այդ տարիներին Երևանում Ռումինիայի դեսպանության զեկույցների վրա, անուղղակիորեն պատկերացում է տալիս ռումինական դիվանագիտական առաքելության ոչ վաղ անցյալի աշխատանքի մասին, որը կարող է հետաքրքրել քաղաքական-դիվանագիտական շրջանակներին:

Գիրքը ներկայացվել է դեկտեմբերի 12-ին Բուխարեստի հեղինակավոր «Սադովեանու» գրախանութում' Հայաստանում Ռումինիայի նախկին դեսպան Կրինա Պրունարիուի, նախաբանի հեղինակ, դոկտոր Տուդոր Ռացոյի, գրքի ռեֆերենտ, դոկտոր Կոնստանտին Բուրակի, դոկտոր Ալեքսանդրու Գիշայի, «ProUniversitaria» հրատարակչության տնօրեն Մարիան Բարգաուի մասնակցությամբ, որոնք ընդգծել են աշխատության կարևորությունը Հայաստանով հետաքրքրված պատմաբանների, հետազոտողների, դիվանագետների և լայն հանրության համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված